Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս». պայմանագրային զինծառայող Կարեն Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս շատ աշխույժ, ընկերասեր, ազնիվ երեխա էր: Կարող եմ ասել՝ անգամ միամիտ: Տան միակ երեխան էր, ու երբեմն այնպիսի տպավորություն ունեի, որ երբ բանակ գնա, գուցե չկարողանա ծառայել, քանի որ շատ հանգիստ էր իր տեսակով, բայց իր ծառայությունը շատ լավ է անցել: Եթե օգնություն էր պետք ինչ-որ մեկին, կարիք չկար Կարենին խնդրելու, նա պատրաստակամ էր բոլորին օգնելու հարցում: Մեր հարևանները մինչև հիմա էլ իր մասին խոսելիս ասում են՝ Կարենը յուրահատուկ անձնավորություն էր: Այնպես չէ, որ իմ որդին է, գովում եմ իրեն: Այդ առումով շատ օբյեկտիվ մարդ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Կարենի մայրիկը:

Կարենը ծնունդով Մարալիկ քաղաքից է: Նախ սովորել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում: «Մեր ընտանիքն ուսուցչի ընտանիք է եղել, բոլորս՝ թե՛ ես, թե՛ իմ եղբայրները, լավ ենք սովորել: Այդ դպրոցում Կարենս լավ առաջադիմություն չունեցավ: Այնուհետև ուսումը շարունակեց Գյումրու Թուֆենկյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում: Այդտեղ փայլուն սովորում էր: Գիտեք, թե ինչն էր ամենահետաքրքիրը, որ այդ դպրոցը Գյումրիում այն ժամանակ աչքի էր ընկնում իր անկարգ աշակերտներով, բայց Կարենս շատ լավ, բարձր գնահատականներով ավարտեց: Սերգեյ Եսենինին շատ էի սիրում, և հանուն ինձ երեք բանաստեղծություն անգիր էր սովորել, ուսուցչուհին այդ օրն իրեն երեք անգամ հինգ էր նշանակել: Տուն եկավ՝ մամա՛, իմ հինգերը նվիրում եմ քեզ, որովհետև դու Եսենին շատ ես սիրում: Ամեն ինչ անում էր, որ դիմացինն իրեն լավ զգա, ամուր թիկունք էր, ամեն ինչ անում էր, որ իր ներկայությունը մարդկանց համար հաճելի լինի»:

2009 թվականին Կարենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Տիկին Կարինեն վերհիշում է՝ երկու անգամ մասնակցել է Սահմանապահ զորքերի շքերթին՝ որպես լավ զինծառայող: Ժամկետային ծառայության ժամանակ արժանացել է շնորհակալագրերի, պարգևատրվել «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: «Երբ ժամկետային ծառայությունն ավարտեց և տուն եկավ, իր հրամանատարները զանգահարեցին ինձ և շնորհակալություն հայտնեցին: Իր ծառայակից ընկերներն էլ միշտ ասել են, որ Կարենը շատ տարբերվող, նվիրված ու ազնիվ ընկեր է եղել»:

Զորացրվելուց հետո Կարենն աշխատել է Սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող, 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի է անցել թիվ N զորամասում: «Ծառայությունից վերադարձավ և այնպես սիրեց բանակային կյանքը, որ անմիջապես ասաց. «Մամա՛, իմ կյանքը տեսնում եմ միայն բանակում»: Սկզբում աշխատում էր սահմանապահ զորքերում Բավրայում, հետո ընկերոջ հետ տեղափոխվեց Նոյեմբերյան՝ որպես պայմանագրային զինծառայող, իր ամենամտերիմ ընկերն էր, որի հետ զոհվեց մարտի դաշտում: Մեկ տարի ապրեց քաղաքացիական կյանքով, չէր կարողանում իր տեղը գտնել: Ծառայության ժամանակ գալիս էր տուն հանգստանալու, որ հետո կրկին դիրքեր բարձրանար, չէր վստահում, որ որևէ մեկն իր համազգեստն արդուկեր: Իր կոշիկներն այնպես էին փայլում: Ուներ գնալ-գալու համազգեստ, ուներ ծառայելու համազգեստ, ուներ համազգեստ, որով պետք է ինժեներական աշխատանքներ կատարեր: Ինչպես փայլուն համազգեստով գնում էր, այդ ձևով վերադառնում էր»:

Կարենը պայմանագրային զինծառայող էր Կողբի զորամասում՝ Բաղանիսի գումարտակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Կամավորագրվեց և մեկնեց Արցախ: Երկար ժամանակ իր սպաները դեմ էին, որ նա մեկնի: Իր հետ ծառայողներից մեկն ասում է՝ Կարենին տեսնելուց սպաները «փախչում» էին, որովհետև ամեն ինչ անում էր Արցախ մեկնելու համար: Պատերազմն սկսվելու առաջին օրը տղաները տագնապով գնում են զորամաս: Ծառայող կանանցից մեկը պատմում է՝ բազմաթիվ համազգեստներ էինք ստացել, պետք էր դասավորել, առանձնացնել, որ Արցախ մեկնող յուրաքանչյուր խմբի տրամադրեին: Կարենս ու ընկերը՝ Ռազմիկը, երկու օր ու գիշեր չեն քնել, օգնել են, որ համազգեստները դասավորեն, տեղավորեն: Եթե տեսներ օգնելու կարիք կա, կգնար օգնելու, չէր սպասի, որ իրեն կանչեին: Այդ կինն ասում է՝ մեր բոլոր տղաները լավն են, բայց Կարենն առանձնահատուկ էր: Թե՛ ծառայակից, թե՛ քաղաքացիական կյանքի ընկերների շրջանում Կարենս հարգանք ու սեր է վայելել»:

Հոկտեմբերի 19-ին Կարենը զինակից ընկերների հետ մեկնում է մարտադաշտ: «Իրենց խմբի տղաներից չորսն Արցախ են մեկնել կամավոր հիմունքներով: Նրանցից երեքը Շիրակի մարզից էին: Իմացա, որ Կարենը մեկնում է Արցախ, երբ արդեն տեղ էր հասել: Բայց անընդհատ ասում էր՝ մամա՛ ջան, անպայման պետք է գնամ: Ղարաբաղը շատ էր սիրում: Երբ վերադարձավ ժամկետային ծառայությունից, որոշել էինք տեղափոխվել և Արցախում ապրել: Այդ կարգի սիրահարվել էր Արցախին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Հեռախոսով զրույցների ժամանակ ասում էր. «Ղարաբաղս վտանգի մեջ է, չգնա՞մ օգնեմ: Ժամկետային զինծառայողները զոհվում են, իրենց ծնողներից լա՞վն ես: Մենակ չթողնենք իրենց, գնանք օգնության»: Մեր վերջին զրույցի ժամանակ լսեցի տանկերի, հրանոթների շարժի ձայնը, մի անբնական ճիչ նաև, ահավոր զգացողություն էր: Չգիտեմ, թե ինչու ու ինչպես, բայց իմ երեխուն ասացի՝ Կարե՛ն ջան, հանկարծ գերի չընկնես: Տղաները պատմում էին, թե ինչպես է հերոսաբար կռվել մարտի դաշտում: Վիրավոր է եղել, բայց շարունակել է մարտը: Հոկտեմբերի 20-ին շատ թեժ ու ծանր կռիվներ են եղել Կուբաթլուում: Հենց այդ օրն էլ անմահացել է ԱԹՍ-ի հարվածից»:

Կարենը տուն է «վերադարձել» զոհվելուց չորս ամիս անց: «Եղբայրս ասաց՝ գիտակցաբար գնաց մահվան: Եթե պատերազմ ես գնում, պիտի պատրաստ լինես նաև զոհվելու: Այն, որ մարդը գիտակցաբար գնում է զոհվելու, դա ամենամեծ հերոսությունն է»:

Կարենը տիկին Կարինեի միակ երեխան է: «Պետք է ապրեմ, որ տղաս էլ երկար ապրի: Ծնողի չլինելուց հետո գուցե միայն Եռաբլուր այցելելուց հիշեն նրա որդուն: Կարենի հիշատակն է ապրեցնում: Ապրելուս գույնն էլ, իմաստն էլ կորել է: Կիսատ եմ, կոտրված: Երբեք չեմ կարողանա լիարժեք ուրախանալ, ապրել: Միշտ հպարտացել եմ իրենով, մի անգամ ինձ ասաց. «Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս»: Հենց այդպես էլ ապրել է: Շատ հպարտ եմ եղել իրենով ու հպարտ եմ նաև հիմա: Ինձ պետք չէր, որ իմ երեխան հերոս լիներ, ինձ պետք էր, որ իմ տղան իմ կողքին լիներ: Նա այն ձևով ապրեց ու ծառայեց, որ հիմա ամենուր բաց ու պարզ ճակատով եմ քայլում»:

Հ. Գ. - Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն