Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՄԱՐՏԻ). Բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը, Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

«Դիսկրիմինացիայի բացառման» համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Գունավոր կանանց ազգային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետկրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1867-ծնվել է գրող Նար-Դոսը: 1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:

1889- ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:

1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը:

1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

1952- վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլյանը:

1960-ծնվել է քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանը:

1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է «Կռունկ» քաղաքականհասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:

1995- Հայաստանում սկսվել է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:

1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:

2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Լևոն ՏերՊետրոսյանը ենթարկվել է տնային կալաքի: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:

2009 -ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաք և երթ է անցկացրել:

2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:

2018 - պաշտոնավարման ժամկետի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

2020- կապված արձանագրված կորոնավիրուսային առաջին դեպքի հետ՝ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։

2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել. Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:

2023- տեղի է ունեցել շրջափակված Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել են շրջափակման վերացման, գազի և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

ԱՇԽԱՐՀ

40 -ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամի վարպետ Մարկ վալերի Մարցիալը:

1324 -տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտը արագոնցիների և սարդինցիների միջև:

1325 -մոսկովյան իշխան Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլ իտին իր նստավայրը Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:

1382 -Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների զանգվածային ծեծ:

1420 -Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:

1498 -հետազոտող Վասկո դա Գամման հասել է Մոզամբիկ:

1445 - ծնվել է Վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։

1555 -Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:

1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն՝ Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։

1562 -Ֆրանսուա դը Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են Ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:

1767 -Իսպանիայի թագավոր Կառլ 3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:

1780 -Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:

1803- Օհայոն դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:

1810- Ալեքսանդր ցարի հրամանագրով Աբխազիան միացվել է Ռուսաստանին:

1810- ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:

1815- Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Էլբա կղզում տասն ամիս աքսորից հետո:

1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:

1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։

1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:

1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը համապատասխանաբար կոչվել է վիտամին F:

1936- ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:

1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:

1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։

1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։

1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը աշխարհում։

2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է եվրոն:

2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:

2022-Ռուսաստանում արգելափակվել են «Дождь» հեռուստաընկերության և «Эхо Москвы» ռադիոկայանի հեռարձակումները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի