Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր
ՎԻԴԵՈ«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր, որտեղ արժանացավ Գյումրեցիների ջերմ և բարեհամբույր ընդունելությանը։
14 տարի լինելով քաղաքական դաշտում՝ Մարտուն Գրիգորյանը և՛ իր անձնական միջոցներով, և՛ պետությունից ուղղված միջոցներով բարեկարգել և զարգացրել է Գյումրու ներքին կյանքը, լուծել բազմաթիվ խնդիրներ։ Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանը նախաձեռնել է Անի թաղամասի շենքերի տանքիների վերանորոգման աշխատանքները, որը եղել է վարակիչ և շարունակական այլ գործիչների համար։ Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասի բոլոր շենքերի գունավոր ներկումը, ճանապարհների բարեկարգումը, ստորգետնյա աղբամանների տեղադրումը և գյումրեցի երիտասարդներին զբաղմունքով ապահովելը, որը նույնպես ծրագրի առաջնահերթություններից է։
Մարտուն Գրիգորյանը նշում է՝ կա մեծ ծրագիր Անի և Մուշ թաղամասերի միջնամասում կառուցել մեծ զբոսայգի՝ խոշոր ատրակցիոններով, որը բնակիչներին կապահովի զբաղմունքով, աշխատանքով և կդառնա տուրիզմին նպաստող ժամանցի կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



