Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր
VIDEO«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր, որտեղ արժանացավ Գյումրեցիների ջերմ և բարեհամբույր ընդունելությանը։
14 տարի լինելով քաղաքական դաշտում՝ Մարտուն Գրիգորյանը և՛ իր անձնական միջոցներով, և՛ պետությունից ուղղված միջոցներով բարեկարգել և զարգացրել է Գյումրու ներքին կյանքը, լուծել բազմաթիվ խնդիրներ։ Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանը նախաձեռնել է Անի թաղամասի շենքերի տանքիների վերանորոգման աշխատանքները, որը եղել է վարակիչ և շարունակական այլ գործիչների համար։ Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասի բոլոր շենքերի գունավոր ներկումը, ճանապարհների բարեկարգումը, ստորգետնյա աղբամանների տեղադրումը և գյումրեցի երիտասարդներին զբաղմունքով ապահովելը, որը նույնպես ծրագրի առաջնահերթություններից է։
Մարտուն Գրիգորյանը նշում է՝ կա մեծ ծրագիր Անի և Մուշ թաղամասերի միջնամասում կառուցել մեծ զբոսայգի՝ խոշոր ատրակցիոններով, որը բնակիչներին կապահովի զբաղմունքով, աշխատանքով և կդառնա տուրիզմին նպաստող ժամանցի կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



