Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում, գրում է Hetq.am-ը:

Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ:

Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են:

Դեռ 2022-ին, անդրադառնալով «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ին, գրել էինք, որ դրա հիմնադիր Արարատ Սարգսյանի մեկ այլ հայկական ընկերություն՝ «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական Северный ветер (թարգմանաբար՝ հյուսիսային քամի) ավիափոխադրողի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս օպերատորն առավել հայտնի է որպես Nordwind Airlines։ Վերջինիս 100 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է: Նա նախկինում նաեւ ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, իսկ այս տուրիստական գործակալության սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքպինարն է։ Ըստ «Կոմերսանտի»՝ վերջինս Կ. Բուկրեյի ամուսինն է։

«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն Nordwind Airlines-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ Икар-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր Pegas Fly ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ փաստաթղթերով «Իկարի» միանձնյա սեփականատերը նույնպես Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, վերոնշյալ ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռամազան Աքպինարը։

«Պեգաս Տուրիստիկին», հետեւաբար, նաեւ Nordwind Airlines-ին ու Ikar-ին փոխկապակցված է թուրքական Southwind Airlines-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական Nordwind Airlines-ի նմանությամբ։

Նկատենք, որ Southwind Airlines-ն իր գործունեությունն սկսել է 2022-ի գարնանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, եւ ռուսական փոխադրողները, այդ թվում՝ Nordwind Airlines-ն ու Ikar-ը, ընկան արեւմտյան պատժամիջոցների տակ: Թուրքական նորաստեղծ ավիաընկերության նպատակն էր այնպես անել, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքերը չնվազեն, այսինքն՝ «Պեգաս Տուրիստիկի» բիզնեսը չտուժի:  

Այսպիսով՝ Աքպինար-Բուկրեյ զույգը ռուսական Nordwind Airlines եւ Ikar ավիաընկերությունների, ինչպես նաեւ Pegas Touristik տուրգործակալության սեփականատերն է, որոնց փոխկապակցված են թուրքական Southwind Airlines-ն ու «Հայկական ավիաուղիները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը, Հայաստանում խոշորացվել են կոլտնտեսությունները. «Փաստ»Միջանցք՝ այլ անվան տակՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան«Բոլորիդ հետս տանելու եմ»․ ինչ է կատարվում Փաշինյանի թիմումՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. ՈւղիղԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման Երիցյան