Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ, երբ հանրահայտ պատմական եղելությունների վերաբերյալ մեկ էլ ելնում, ասում են՝ այ, եթե այնինչ թվականին այսինչ բանը լիներ կամ չլիներ, օրինակ՝ Նապոլեոնը չհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ՝ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կողմը մի գնդացրային դասակ ունենար, կամ՝ եթե Մխիթար Սպարապետը դավաճանաբար չսպանվեր...

Երբ նման «եթե»-ներով զբաղվում են պատմություն առարկայի հետ նոր ծանոթացող աշակերտները, դեռ ոչինչ: Երբ ինչ-որ ֆանտազյորներ նման «եթե»-ների վրա «այլընտրանքային պատմություն» են հորինում, մտածում ես՝ դե, մարդիկ են, պարապ են մնացել, ինչ-որ սերիալներից են ազդվել, զբաղմունք են գտել և այլն, քմծիծաղում, անցնում ես:

Բայց երբ միանգամայն հասուն, անգամ ինչ-որ գիտական աստիճան ունեցող մարդիկ են նման «եթե»-ների հետևից ընկնում, ավելին՝ սկսում են դրանց վրա տեսություններ ու «գաղափարախոսություն» կառուցել, ուրեմն՝ բանը բանից անցել է, և չի կարելի դա լուռ շրջանցել՝ քունքի մոտ բնութագրական շարժում անելով:

Չէ՛, պատմության հետ կապված «ռևիզիոնիզմը» մի նոր երևույթ չէ: Սակայն մեր պարագայում սա սոսկ «ռևիզիոնիզմ» չէ: Հարկավ, Նիկոլ Փաշինյանն իր, այսպես ասենք, գրքում, «հակառակ կողմից» ինչ մտքով անցներ, կարող էր գրել: Ու, ըստ երևույթին, հենց այդ մոտեցմամբ էլ այդ «երկը» գրվել է: Բայց երբ վարչապետի պաշտոնում նստածն է այդ անլվա «ֆանտազիաները» սկսում փաթեթավորել որպես «գաղափարախոսություն», դա արդեն դառնում է աղետ: Բնութագրական է, որ Փաշինյանն ու նրա տարաբնույթ կարկառուն քարոզիչները հետևողականորեն նենգախեղում են պատմական իրողությունները, սկսում են կասկածի տակ դնել հանրահայտ եղելությունները, ծաղրական կամ անհեթեթ մեղադրանքներ են սկսում հղել հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ առաջ եղած պետական կամ ռազմական գործիչների հասցեին:

Մեթոդաբանությունը հիմնականում նույնն է: Օրինակ՝ վերցնում են որևէ «դրվագ», հնարավոր է՝ անգամ մտացածին, այն կոպտորեն կտրում են պատմաքաղաքական ենթատեքստից, ապա սկսում են դա արծարծել... ժամանակակից իրողությունների համադրությամբ:

Այդ նույն «ծակ-պրոֆեսորական» տակառից են հորդում զանազան մեղադրանքները, օրինակ՝ 120 տարի առաջ Դաշնակցության այս կամ այն որոշման վերաբերյալ, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկի հետ կապված: Նույն «տակառից» է նաև այն արտածորումը, թե «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը... Լրիվ նույն կեղծարարական մեթոդաբանությունն է:

Բայց ի՞նչն է հիմնականը, որ արժե արտածել նմանօրինակ դրսևորումներից:

Իսկ հիմնականը հետևյալն է. փոխարենն այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատասխան տան նրա համար, թե ինչպես Արցախը ուրացան, ինչպես Արցախի ինքնահռչակ պետականությունը կործանման տարան, ինչպես հազարավոր զինվորականների մահվան մատնեցին, ինչպես Արցախի 149 հազար բնակչությանը տնազուրկ ու հայրենազուրկ դարձրեցին, մեջտեղ են բերում ինչ-որ «եթե»-ներ: Տվյալ դեպքում՝ ինչ-որ մի հռչակագիր՝ 1991 թվականի, ու փորձում են ինչ կա-չկա՝ ջարդել դրա վրա, նախկինների վրա, Ռուսաստանի վրա, մարսեցիների վրա ու... չգիտես, թե էլ ում:

Մինչդեռ ակնհայտ է, չէ՞, որ 1991-ից առ 2018 թվականը հարյուրավոր դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ օտարազգի, այդ թվում՝ գերտերությունների ներկայացուցիչներ, կներեք, բայց անգետ-ցնդածներ չէին, էլի, որ «ԱլմաԱթայի հռչակագիրը» մի կողմ դրած՝ Արցախի հիմնախնդիրն ու դրա կարգավորման տարբերակներն էին քննարկում:

Սա ընդամենը օրինակներից մեկն է:

Այսինքն, փոխանակ պատասխան տաս քո գործած ավերների ու քո բերած աղետների համար, ընդամենը մի կամ մի քանի «եթե» ես մեջտեղ նետում, ձայնդ գլուխդ գցում, թե՝ «բա եկեք բանավիճե՜նք, տեսնենք, թե ով է հանձնել...»: Ու ոմանց թվում է, թե՝ վերջ, դրանով բոլոր հարցերը սպառվեցին: Այսպես ասենք. ոմանք չարաչար սխալվում են:

Իսկ պատմական իրողությունների նենգախեղումը, մեծ հաշվով, ճահիճ է: Ճա-հի՜ճ: Որի ընդլայնումը, եթե ժամանակին չես կանխում, կարող է դառնալ ու դառնում է իրականության դահիճ:

Հա, ու եթե հիմա որոշ իշխանական քարոզիչների լսենք, ավելի ճիշտ՝ հակիրճ ի մի բերենք նրանց ասածները, դուրս է գալիս, որ Հայրենական պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվել են հանուն... ոչնչի:

Ծանոթ ֆրազ է, այնպես չէ՞:

Ի դեպ, վերոնշյալ երևույթին սերտորեն շաղկապված կրթության «նորաձևության» մասին: Երբ հետևում ես այդ «շրջիկ լիկբեզի» հիմնական բանախոս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ կառավարության նիստերում հնչող «դասախոսություններին», ապա հանրագումարում նրա ասածն ի՞նչ է:

«Իզմ»-եր չունեցող Փաշինյանն այդ ի՞նչ գաղափարախոսություն է ուզում փաթաթել հանրության պարանոցին: Մեծ հաշվով, նրա ասածները նպատակաուղղված են հնարավոր բոլոր արժեքները, ընկալումները, բոլոր արժանիքները ջնջելուն: Եթե նրան ու նրանց լսես, ապա հայերը կառուցել չգիտեն, դպրոց չեն կարողանում կառուցել, անգամ ասֆալտ փռել չեն կարողանում, հայերը բռի են, փնթի են, անմշակույթ են, պատմություն չունեն, տգետ են, անշնորհք են, վախկոտ են, ոչ մի հաղթանակ չեն ունեցել, կռվել չեն կարողանում, գող են, թալանչի են, զազրախոս են...

Հա, դե բնականաբար, Գառնու տաճարն էլ «հավաբուն» է, ըստ Փաշինյանի...

Եվ ընդհանրապես, ըստ Փաշինյանի «գաղափարաբանության», որտեղ հաց, այնտեղ կաց: Այսինքն՝ հայերը բացառապես միայն ստամոքսը լցնելու համար են ապրում, զուտ կենսաբանական օրգանիզմ են, ու՝ վերջ:

Գիտեք, այդպես հնարավոր է գնալ միայն մեկ տեղ՝ դեպի ինքնության զրոյացման, դեպի անէություն: Նման խոսք կա, թե՝ պատմությունը վրեժ է լուծում, երբ այն չես սովորում: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան