Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:

Նրա կառավարման ամբողջ «տրամաբանությունը» ևս անցած 7 տարում հիմնականում հենց վերոնշյալ «զենքի» սվինների վրա էլ հենված է. ներքին ատելություն, ներհասարակական, խմբային, տարածաշրջանային, դասակարգային թշնամանքի սերմանում, չարության անդադար տարածում:

Հետաքրքիր է, որ առանձին փորձագետներ, Փաշինյանի կառավարումը բնորոշելով որպես «լակոտապետություն» («լակոտակրատիա»), նշում են, որ դրա հիմնական ռեսուրսը ներքին ատելությունն է: Կարծիք է, որ կյանքի իրավունք ունի:

Կարելի է հընթացս մի կողմ դնել նախքան իշխանության գալը Փաշինյանի գործունեության «ատելության» դրսևորումները, քանզի դրա համար հատորներ պետք կգան, և միանգամից կենտրոնանալ իշխանավարման շրջանի վրա՝ սկսելով 2018 թվականից:

Ինքզինքը քրիստոնյա, անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու «հավատավոր հետևորդ» հռչակած Փաշինյանը 2018-ի ապրիլին իշխանության եկավ ողջ-առողջ մարդկանց տների դռների մոտ դագաղներ, սգո պսակներ դնելով, իր քաղաքական հակառակորդների անվանումներով մահվան երիզներ ու պաստառներ կախ տալով: Նա իշխանության եկավ դագաղներով «ակցիաներ» անելով, այդ դագաղ «պարացնելուց» ինքնամոռաց հրճվող ամբոխի ուսերի վրա:

Փաշինյանի ատելության անատոմիան, պետք է նկատել, բավականին պարզ է, եթե չասվի՝ պարզունակ: Տեսեք, գործելաոճը միշտ նույնն է. ձևակերպել պարզունակ հակադրություն, ապա հայտարարել, որ բոլոր դժբախտությունները պայմանավորված են տվյալ փուլում ընտրված ատելության թիրախով:

Հիշեցնենք մի քանի օրինակ: Փաշինյանը հայտարարում էր, թե «աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են...»: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «աղքատությունն աղքատների գլխի մեջ է, վատ կրթությունից է, ընդհանրապես չկրթվելուց է, ծուլությունիից է» (բոլոր բնորոշումները Փաշինյանի տարբեր հայտարարություններից են ծաղկաքաղ արված): Փաշինյանի ատելության թիրախը օլիգարխներն էին, առհասարակ՝ ունևոր, հարուստ մարդիկ: Նրանց նկատմամբ էլ էր ատելություն սերմանվում, խոստումով, թե՝ «հեսա նրանցից ամենը կխլենք ու կբաժանենք»: Իշխանությունը վերցնելուց հետո պարզվեց, որ օլիգարխներն ընդամենը սեփականատերեր էին, որոնց կարելի է «կթել»: Չէ, ոչ պետության համար:

Ատելության սերմանման դասական դրսևորում էր հանրությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելը: Զուգահեռաբար ու անդադար սերմանվում էր «նախկինների» հանդեպ ատելությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախ, Փաշինյանն ինքը որոշակի իմաստով «նախկին» է, իսկ որ առավել ցայտուն է, նրա թիմը առատորեն լցոնված է զանազան «նախկիններով»: Այսինքն, «նախկին» էլ կար, «նախկին» էլ: Բայց այստեղ հիմնականը ատելություն սերմանելու և արմատավորելու հարցն է:

Ապա շատ ավելի խոր, կարելի է ասել՝ պետական մակարդակով սկսվեց ատելության քարոզը Արցախի և արցախցիների դեմ (չնայած դա սկսվել էր վաղուց՝ դեռ խմբագիր եղած ժամանակներից): Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման: Բայց դա էլ ամենը չէ. Մինչև օրս էլ ինտենսիվորեն շարունակվում է ատելության քարոզը արցախցիների դեմ:

Ներկա փուլում, կարելի է ասել՝ հանրորեն դիտարկում ենք ծայրահեղ, մաղձակիտ ու թունախեղդ ատելության վայրագ քարոզ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների, ազգային շահերի, ազգային ուժերի դեմ:

Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին, պետք է ենթադրել, ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին»: Ասենք՝ նրանց գործելակերպը հենց էներգետիկ վամպիրության էլ նման է. քամել հանրության, հասարակության, ժողովրդի հույզերը: Դրանք մեկ անգամ չէ, որ կիրառվել են:

Միանգամայն օրինաչափ է, թերևս, որ հենց այժմ, երբ Փաշինյանի իշխանությունը սրընթաց գնում է դեպի զրոյական վարկանիշ, այդպես վայրագ ձևով անձամբ Փաշինյանն ու նրա նեղ թիմը ատելություն են սերմանում Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ:

Մի խոսքով, հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է: Եթե բանը հասնի ընտրություններին: Ինչո՞ւ «եթե»: Որովհետև այդ ամենը երկսայր սուր է: Խոսքը՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», ներկա իրավիճակին համապատասխանում է գրեթե ամբողջովին: Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու նրա թիմակիցների «ցանած» չարիքը՝ տողերիս հեղինակը փշաքաղվում է՝ հստակ պատկերացնելով նրանց «հնձելիքը»:

Բայց դա թողնենք ապագայի ժամանակագիրներին: Հիմա շատ ավելի կենսական է հարցը, թե ինչպե՞ս հաղթահարել այս մղձավանջը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն