Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբեր հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ՝ պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում: Հիմնավորումը հետևյալն է՝ կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում և այլն։

Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը՝ «Փաստի» հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. «Այդ հայտարարությունը նախ և առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա։ Թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարո՞ւմ, որ Հայաստանում գործող ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան ու ասիական երկրներից ինչոր տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք՝ աշխարհի բոլոր հոգսերը թողած՝ 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ 1000 դոլար աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ»։

Ըստ Մարգարյանի, Ուգանդայում, Կոնգոյում, Քենիայում գործող կազմակերպությունների մտահոգված լինելը քաջարանցի բանվորների աշխատանքային իրավունքով չի կարող կասկած չառաջացնել, նույնիսկ երբ չես տիրապետում փաստերի։

«Իսկ փաստերն էլ ավելի մտահոգիչ են։ Գիտե՞ք , որ ադրբեջանական Environmental Protection First բնապահպանական կոալիցիան, որի հիմնական թիրախը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն է, և որը աշխարհով մեկ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով Հայաստանին իբր տարածաշրջանը աղտոտելու մեջ, իր ցանցում որպես աջակից 40 հասարակական կազմակերպություն ունի Քենիայից։ Ավելին, իրենց՝ ադրբեջանական այս նախաձեռնության աջակցության մասին են հայտարարել նաև Ուգանդայից ու Կոնգոյից հասարակական կազմակերպություններ։ Հիմա այս նույն երկրներից ՀԿ-ներ ելել են պաշտպանելու քաջարանցի աշխատակիցների շահերը»,-ասում է ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու հավելում, որ այս համադրությունը և փաստը հայ հասարակության մեջ պետք է առնվազն հիմնավոր կասկած առաջացնի, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի դեմ արշավը առնվազն չի բացառվում, որ ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշում է. «Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն այն վիճակում են, որ Ինդոնեզիայից կամ Ուգանդայից եկած հորդորակներին պետք է ուշադրություն դարձնել։ Նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ցավում եմ, որ Հայաստանում կան այս հայտարարությունը և այդ կազմակերպություններին լուրջ վերաբերվող մարդիկ։ Լավ կլինի, որ այդ կազմակերպություններն իրենց օբյեկտիվությունն ապացուցելու համար մի հայտարարություն էլ տարածեն ոչ թե Հայաստանում մի կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու, այլ, օրինակ՝ Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի փակման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, հալածանքների, ձերբակալությունների կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նման հայտարարություն մենք չենք տեսնի, ու հենց այն պատճառով, որ չեմ բացառում՝ դրանցից ոմանք ուղղորդվում և ֆինանսավորվում են հենց Բաքվի կողմից, և բնականաբար չեն կարող իրենց հովանավորին քննադատել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը, Հայաստանում խոշորացվել են կոլտնտեսությունները. «Փաստ»Միջանցք՝ այլ անվան տակՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան«Բոլորիդ հետս տանելու եմ»․ ինչ է կատարվում Փաշինյանի թիմումՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. ՈւղիղԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՀունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում Արևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում է2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ «18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»ՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՀամոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԹրամփը հիվանդանոցում է եղել․ բժիշկը խոսել է նրա առողջական վիճակի մասինԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաՏարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Բա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Պետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար․ Սուրեն Սուրենյանց «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՈվքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Առեղծվածային ու ողբերգական դեպք ԱրմավիրումՎթար. որ հասցեներում ջուր չի լինի Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»