Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ–ների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գալաձեին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։

Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։

Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ

Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։

Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։

Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունենան իր լիակատար աջակցությունը։

Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել

է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյան և բախnւմներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա․ Աբրահամյան Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքՌուբլին թանկացել է․ տարադրամն՝ այսօրԲժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը․ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր Զաքարիա Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 19-ից 23-ինՄանուկների աղոթքԻնչ իրավիճակ է լարսում Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ Dior-ի նոր կինը՝ pre-fall 2026 հավաքածուում. Զուսպ, գիտակցված և անթերի նրբագեղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբՄիացյալ Նահանգներն այժմ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք իրանը պատրաստ չէ ընդունել․ ՓեզեշքիանՀյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվելԻսրայելը և Գերմանիան 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել ՝ Arrow-3 ՀՕՊ համակարգն ընդլայնելու համար«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՄիացյալ Նահանգները, Հունգարիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ ՌյուտեԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիրԹաիլանդը և Կամբոջան հրադադարի պատրաստակամություն են հայտնել. Չինաստանի ԱԳՆԵՄ-ն համաձայնել է ուսումնասիրել սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու տարբերակըԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Շատերը չէին ուզում, որ Դանի Օլմոն խաղա «Բարսելոնայի» կազմում, բայց մենք հասանք մեր նպատակին․ ԼապորտաԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել Հունվարին կենդանակերպի 3 նշանների ճակատագիրը կփոխվի Tesla-ի սեփականատերերը գնում են վթարային մուրճեր՝ դռների անսարքության պատճառով. BloombergԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՖինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի Գերմանիայում՝ Մանհայմում մահացու վրաերթ կատարած վարորդը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները Շվեդիան իր սուզանավը կփոխանցի Լեհաստանին Trump Media-ն կմիավորվի TAE-ի հետ՝ թերմամիջուկային էլեկտրակայան կառուցելու համար Մալխաս Ամոյանը՝ UWW-ի «Comeback Wrestler of the Year» մրցանակի դափնեկիր Մեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ են «մերկ» տոնածառերը թրենդային Instagram-ում Աշխարհում կա ուժի երեք բևեռ՝ Չինաստան, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ․ ԼուկաշենկոԱրագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա տուժածԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ