Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Արտահանման այս խզումները առավել ընդգծված դարձան հատկապես ծաղկարտադրության ոլորտի պարագայում։ Հայաստանը տարիներ շարունակ զարգացնում էր այս ենթաոլորտը՝ հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան։ Սակայն այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական վերահսկողությունն ու որակի կառավարման մեխանիզմները հետ են մնացել զարգացումներից։ Չնայած ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչող նախազգուշացումներին՝ հայկական իշխանությունները որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կարգավորելու բուսասանիտարական հսկողությունը և բարձրացնելու արտադրանքի որակի նկատմամբ վստահելիությունը։ Արդյունքում՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ծաղիկների և ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ պատճառաբանելով անբավարար հսկողությունը, վարակի հավանականությունը ու ծագման անորոշությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պետական կառույցների՝ արտահանման հետ կապված խնդիրներին ժամանակին լուծում տալու անպատրաստությունը։ Իսկ պատկերն առավել սրվում է հատկապես այն պարագայում, որ նման ճգնաժամը կարող էր կանխվել դեռ ամիսներ առաջ՝ համապարփակ աուդիտ իրականացնելու, կարգավորող մեխանիզմներ ներդնելու և ռուսական գործընկերների հետ սերտ համագործակցություն ապահովելու միջոցով։

Նման տնտեսական հարցերն իրենց հետ բերում են նաև սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, հազարավոր արտադրողներ միանգամից հայտնվում են անելանելիության մեջ՝ վարկային պարտավորություններով, փչացող ապրանքով, մատակարարման կասեցված պայմանագրերով և անորոշությամբ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը ավելի լայն խնդրի մաս է կազմում և վկայում է համակարգային ձախողման մասին՝ տնտեսության պլանավորման, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի, վերահսկողության մշակույթի և բիզնեսի պաշտպանվածության ուղղություններով։Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը բացատրվում է նաև նրա՝ ռուսական շուկայից գերակա կախվածությամբ։ Սակայն այդ կախվածությունը այդպես էլ չի վերածվում կայուն առևտրային համագործակցության, քանի որ համապատասխան պետական օղակները չեն կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ վստահության, ստանդարտների պահպանման և երկարաժամկետ փոխգործակցային ռազմավարության կիրառման համար։

Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը և դրա անընդհատ կրկնվող բնույթը Հայաստանի տրանսպորտային քաղաքականության առաջնագծում պետք է դիտարկվի որպես ռազմավարական հարց։ Այն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանից արտահանման կազմակերպման, այլև կարևոր նշանակության հումքի ու ապրանքների ներմուծման համար։ Օրինակ՝ վերջին շրջանում Վրաստանից եկող ճանապարհով հեղուկ գազով բեռնված բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվել, ստուգումներ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն։ Իսկ Հայաստանում հեղուկ գազի սակավության պայմաններում դրա գինը սկսեց շեշտակի աճել։ Բնականաբար, հեղուկ վառելիքի ցանկացած տեսակի շեշտակի թանկացումն ազդում է նաև ողջ տնտեսության վրա։

Եթե երկիրն իր համար չի ստեղծում երաշխավորված միջանցքներ ու տարանցիկ հնարավորություններ, ապա տնտեսական զարգացման կամ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին որևէ խոսք անիմաստ է։ Այս հարցում ևս պետական մարմինների անգործությունն ուղղակի տագնապալի է։ Չկան լուծումներ, չկան փոխարինող ուղիներ, չկան ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների բարելավման համար՝ Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ մարդшսպան է․ ի՞նչ ախտանշաններ կարող եք ունենալ և չհասկանալ բուն պատճառը Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Իրանը պարտված է և ցանկանում է գործարք․ Դոնալդ Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԽաղաղության աղոթք Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն Մենք երկու անգամ nչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը․ Թրամփ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան Հակաuանիտարական վիճակ է Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ Իրանը հերթական հարված է հասցրել Իսրայելին՝ գերծանր հրթիռներով Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հարձակումը Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանԲայրամովը զանգահարել է Ֆիդանին Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանՆիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից» Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Wildberries-ի հիմնադիրը հարստության աճի առումով գերազանցել է գրեթե բոլոր ռուս տղամարդ միլիարդատերերին