Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության ձեռքբերում, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, իրականում պարունակում է վտանգավոր կետեր․ բացակայող սահմանային քարտեզը, պաշտպանական հնարավորությունների սահմանափակումը և «անջատողականության» ու «ծայրահեղականության» աղոտ ձևակերպումները կարող են դառնալ նոր տարածքային պահանջների, իրավական ճնշումների և անվտանգային սպառնալիքների հիմք՝ Հայաստանի և Արցախի համար։

Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մանիպուլացնել հանրությանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում ներկայացնելով, մինչդեռ այն ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, նախաստորագրված տեքստում բազմաթիվ ականներ կան։ Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Ըստ Սուրենյանցի, 1-ին և 6-րդ հոդվածներով նշվում է փոխադարձ ճանաչման հռչակման մասին, բայց սահմանազատումը թողնված է ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ «Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, թե համաձայնագրի ևս երկու հոդվածներ՝ 8-րդն ու 9-րդը՝ «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: «Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- ընդգծել է Սուրենյանցը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, թե Վաշինգտոնում ստորագրված խայտառակ գործարքը, դրան նախորդած և հաջորդած իշխանական քարոզչամեքենայի աղմուկը գալիս են ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով, և այդ խոստումներով իրենց դեռ միամտաբար հավատացող, թեև օր օրի պակասող քաղաքացիներին կերակրելով։ «Մեզ այլ բան չի մնում, քան հետևողական պայքարել այս գործակալակույտը իշխանությունից հեռացնելու համար»,- շեշտել է Չալաբյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ «Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ Խոսելով ռիսկերի մասին, նա ընդգծել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ․ «Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից։ «Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում»,- նշել է Զուրաբյանը։

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որքան էլ այն փորձ է արվում ներկայացնել որպես խաղաղության սկիզբ, իրականում ավելի շատ հիշեցնում է Հայաստանի համար բացված նոր վտանգների ճանապարհային քարտեզ։ Քարտեզների, հստակ սահմանների և իրական անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև միակողմանի սահմանափակումները, Ադրբեջանի համար հստակ առավելություններ և խթան են ստեղծում՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս պայմաններում խաղաղության մասին խոստումները մնում են ոչ թե երաշխավորված քաղաքական փաստ, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ներքին լսարանի համար, որի հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը մտադիր է շարունակել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումըԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ըՆարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Իշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի Սարգսյան