Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է այսօր էլ արդիական հում միս ուտելը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թարթար անվանումը շատերի կողմից կապվում է խիտ և հարուստ համային նրբերանգով սոուսի հետ, որը մատուցվում է մսային կամ բանջարեղենային ուտեստների հետ։ Սակայն ռեստորանի ճաշացանկում նման անվանումն առաջին հերթին վերաբերում է այն ավանդական ֆրանսիական ուտեստին, որը պատրաստվում է բացառապես հում մսից և հենց այդպես էլ մատուցվում է։

Դժվար է պատկերացնել, որ կրակի գյուտից հազարամյակներ անց էլ կարող է հում միսն արդիական լինել մարդկության համար, փաստը մնում է փաստ, որ այս ուտեստի սիրահարները քիչ չեն:

Թարթարի առաջացման պատմությունը բավականին հակասական է և շարունակում է վիճաբանություններ առաջացնել պատմաբանների շրջանում։ Իր սկզբնական տեսքով հում մսով թարթարը հայտնվել է գրեթե միաժամանակ թարթար սոուսի հետ, որին ավելացվել են կապերսներ կամ թթու վարունգ։

Ըստ լեգենդներից մեկի, Լյուդովիկոս թագավորը, հիացած թաթարների պատերազմական սխրանքներով, նրանց համեմատել է դժոխքի սուրհանդակների հետ։ «Թարթար» անվանումն էլ հայտնվել է այդ տիրակալի թեթև ձեռքով և հետագայում ընդունվել որպես այդ երկու ուտեստների անուններ, քանի որ թագավորը վստահ էր, որ թաթարները ուտում են միայն հում միս և թթու վարունգ։

Դրանից ուղիղ մեկ դար անց ֆրանսիացիներն ունեցան լիարժեք ուտեստ՝ սթեյք թարթար, որն էլ դարձավ ազգային այցեքարտի մաս։ Սա կայն խո հ ա րար ն ե ր ը ո ր ո շ ճշգրտումներ կատարեցին բաղադրատոմսում, և թարթար դարձավ ցանկացած ուտեստ, որը պատրաստվում էր հում կամ չորացրած մսի կտորներից։ Մի քանի տարվա ընթացքում ուտեստը ձեռք բերեց անհավանական ժողովրդականություն, ինչը և աննախադեպ խոհարարական հետաքրքրություն առաջացրեց նաև այլ երկրներում: Այսպիսով, թարթարը որոշ չափով վերափոխվեց, այն սկսեցին պատրաստել ծովամթերքից և աղացած մսից։

Այսօր էլ թարթարը բազմաթիվ փոփոխություններ ունի՝ սկսած ավանդական հում մսով թարթարից մինչև մրգային ուտեստ։ Այսօր այդ հին ֆրանսիական ուտեստը որոշ դեպքերում ոչ մի ընդհանուր բան չունի թաթար քոչվորների հետ, քանի որ հաճախ դրա պատրաստումը այլևս չի ենթադրում հում մսի առկայություն, այլ ենթադրում է որոշակի մթերքների կտրատում։ Թեպետ, իհարկե, հում մսով թարթարն էլ շարունակում է պահանջարկ վայելել:

Այնուամենայնիվ, ո՞րն է իսկական թարթարը։ Իսկական դասական թարթարը տարօրինակ և հակասական համբավ ունի։ Այդ ուտեստը գոնե մեկ անգամ փորձած մարդկանց թվում կարելի է գտնել և՛ երկրպագուների, և՛ նրանց, ովքեր բացարձակապես զզվել են դրանից։ Իրական թարթարի առանձնահատկությունն այն է, որ միսը, որից այն պատրաստվում է, չի ենթարկվում որևէ ջերմային մշակման, այսինքն՝ այն մնում է լիովին հում։ Սովորաբար թարթարի համար վերցնում են ամենաբարձր որակի թարմ տավարի կամ հորթի միս, որն անցել է հատուկ փորձարկումներ, որոնք լիովին հաստատում են հում վիճակում դրա անվտանգությունը մարդու առողջության համար:

Թարթարի ստեղծման գործընթացը չի ներկայացնում խոհարարական վարպետության գագաթնակետ, բայց այն խոհարարից պահանջում է որոշակի ճարպկություն և հմտություն։ Այսպիսով, միսը աղում են կամ կտրատում շատ փոքր կտորների։ Այնուհետև այն համեմում են, խառնում մանր կտրատած սոխի հետ և դնում ափսեի մեջ։ Բլրի կենտրոնում փոքրիկ փոս է բացվում, որի մեջ հում ձու են դնում (ավելի ստույգ՝ հում դեղնուց)։ Ճաշատեսակը մատուցվում է անմիջապես և ուտվում կիտրոնի հյութով կամ կծու սոուսներով։

Սակայն համեղ թարթարը միշտ չէ, որ պատրաստվում է բացառապես տավարի մսից։ Շատ հաճախ, որպես հումք, օգտագործվում են թեթևակի աղած ծովատառեխ և սաղմոն: Սակայն այս դեպքում մատուցումն է փոխվում, և հում ձվի փոխարեն թարթարը մատուցվում է ավոկադոյի, թարմ վարունգի և եփած ձվի հետ։ Այսօր թարթարը շատ տարածված ուտեստ է, որը մատուցվում է ոչ միայն ռեստորաններում, այլ նաև ֆրանսիական խոհանոցի մասնագիտացված սրճարաններում: Կարելի է նաև թարթար պատրաստել տանը, բայց պետք է ընտրել բարձրորակ միս, որը, անշուշտ, չի վնասի ձեր առողջությանը։ Առաջին անգամ թարթար փորձելիս պետք է ուշադիր լինեք սեփական զգացողությունների նկատմամբ, քանի որ հում մսի համը կարող է հեշտությամբ սրտխառնոց և անհարմարության զգացողություններ առաջացնել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Նոյեմբերյան․ պարզվում է՝ Ջուջևանում է ծնվելՎարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԿրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՄայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղելՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին Meta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից 31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել էԿա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Ադրբեջանական ինքնաթիռը՝ «Զվարթնոց» օդանավակայանումՔաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար. Ուժեղ ՀայաստանԹորոսյանի ասածը նույնն է, ինչ եթե 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանվում էր հայ ժողովուրդը և ոչնչացվում էին հայկական վանքերը. ՄարուքյանՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Լրտես եք դուք, ձեր տխմար պնդումներով, իսկ քանի՞ տոկոս ձայն ունի Նիկոլը. Հրայր Կամենդատյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ինՉի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դարձել մեր ազգային ամոթի խտացված մարմնացումը. Ավետիք ՉալաբյանՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Ինչ հնարավորություններ են տալիս անձնագրերի գույներըԱնկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Կլիմայական մարտահրավերներ և լուծումներ. Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Իտալիան կարող է զրկվել Եվրո-2032-ից, իսկ ակումբները՝ վտարվել եվրագավաթներից Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում Էլեն Սաֆարյանի և սիրելիի նոր ֆոտոշարքը Գազ չի լինելու. հասցեներ Բանգլադեշի երեք քաղաքացի փորձել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը. դատարանը հրապարակել է վճիռը Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ԵՄ-ից ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման հանձնման ՀՀ-Թուրքիա նիստը Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը. ԶԼՄ-ներ Ապրիլի 29-ին և 30-ին լույս չի լինելու․ հասցեներ «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԻրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը, որի գլխավոր կերպարը ագռավն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնի է Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեց Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները․ Սերբիայի նախագահ