Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղի՞ց է ծագել անհովար գլխարկների գյուտը, և ովքե՞ր են այն կրում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհովար գլխարկների նախատիպը եղել է ֆուրաժկա գլխարկը: 1797 թվականին ֆուրաժկան դարձել է ռուսական բանակի և նավատորմի գլխավոր գլխարկը։ Դա կտորից կարված, վերին մասում լայնացող եզրաբոլորքով գլխարկ է, որն առաջին անգամ եղել է ֆուրաժիրների համազգեստի մաս: Դրանք ստորաբաժանումներ էին, որոնք զբաղվում էին բանակին անհրաժեշտ սննդամթերքի և վառելիքի հայթայթմամբ։ Նման աշխատանքի համար սովորական գլխարկները հարմար չէին։ Ժամանակի ընթացքում ֆուրաժկա գլխարկը փոխել է իր կառուցվածքը, ձեռք է բերել եզրաբոլորք և սկսել է նմանվել անհովար գլխարկի: Դա էլ 19-րդ դարի սկզբին դարձել է ռուսական բանակի և նավատորմի բոլոր զորամիավորումների հիմնական գլխարկը: Այն ունեցել է մուգ կանաչ գույն: Հետո փոփոխություն է կատարվել գլխարկի կառուցվածքում. դրանք սկսել են զարդարվել թվային և տառային պատկերներով: Ավելի ուշ հայտնվել են եզրակարերը, իսկ 1872 թվականին՝ երկու ժապավենները: 1874 թվականին հաստատվել են ժապավենի երկարությունն ու լայնությունը, ինչպես նաև մակագրությունների տառատեսակները։

Անհովար գլխարկների վրա ժապավենները, ի դեպ, հետաքրքիր նախապատմություն ունեն։ Ձկնորսները հին ժամանակներում ծով էին գնում փոքր նավակներով: Մայրերն ու կանայք նրանց աղոթքներով, հմայանքներով, անուններով ասեղնագործված ժապավեններ էին նվիրում և կարծում էին, որ դա կփրկի իրենց սիրելիներին փորձանքից, և նավաստիները սովորություն ունեին իրենց մազերը կապել այդ տեսակի հմայիլներով:

1921 թվականին անհովար գլխարկը հաստատվել է կրտսեր կոչումների համար: Այդ պահից սկսած այն առանձնապես չի փոխվել: Ռազմածովային նավատորմում գլխարկները հիմնականում սպիտակ և սև էին, սպիտակը՝ շոգ, իսկ սևը՝ ցուրտ եղանակների համար: 1943 թվականին նավաստիները, որոնք ծառայում էին պարեկային նավերում, սկսել են կրել գլխարկներ «Փառքի շքանշանի» գույներով՝ սև և նարնջագույն: Սկզբում գլխարկի վրա գրվում էր նավի անունը, սակայն 1949 թվականին դա արգելվեց՝ գաղտնիությունը պահելու համար, և պահպանվեց միայն նավատորմի անունը։ Սակայն այդ հին ավանդույթները մեր օրերում վերադառնում են:

Անհովար գլխարկը չի եղել նավաստիների հանդերձանքի սովորական տարր: Ռուս նավաստիների համար դա եղել է հպարտության և ակնածանքի թեմա, որի հետ կապված է երկրի հերոսական պատմությունը։

Անհովար գլխարկներն ընդունված են եղել նաև այլ երկրների բանակներում: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները կրում են սպիտակ, պանամաների նման, առանց ժապավենների և մակագրությունների գլխարկներ։ Մեծ Բրիտանիայում անհովար գլխարկները ներառված են թագավորական նավատորմի նավաստիների հանդերձանքում: Գերմանական նավատորմը կրում էր կապույտ գլխարկներ, բայց հետագայում դրանք մնացին միայն որպես համազգեստի տարր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Մակրոն Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՍիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Կասեցվել է «Գրիլ․ամ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներ Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը Կասպից ծովում ստորջրյա մալուխ կանցկացնեն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է