Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական աճի մեխանիզմները և «ստեղծարար ոչնչացումը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի տնտեսագիտության Նոբել յան մրցանակը շնորհվել է Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնին և Պիտեր Հաուիթին` տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժերի ըմբռնման գործում հիմնարար ներդրումների և տնտեսական աճը խթանող նորարարությունների վերլուծության համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին գտնում են, որ տնտեսական աճը զուտ ռեսուրսների կուտակում չէ, այլ առաջին հերթին՝ տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության արդյունք: Նրանց աշխատանքները ցույց են տվել, որ աճը կարող է կայուն լինել և անվերջ շարունակվել, եթե առկա են նորարարության համար արդյունավետ պայմաններ։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Ագիոնի և Հաուիթի կողմից «ստեղծարար ոչնչացման» տեսության մշակումը։ Նրանց եզրակացությունն այն է, որ տնտեսական համակարգի աճող փոփոխությունները և արտադրողականության բարձրացումը պահանջում են, որ նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներն ու ընկերությունները մշտապես փոխարինեն հներին, ինչը համարվում է աճի առանցքային և անխուսափելի մեխանիզմ: Շումպետերի՝ դեռ անցած դարի սկզբին ձևակերպած միտքը պարզ, բայց հեղափոխական էր. իրական առաջընթացը պահանջում է ոչ միայն ստեղծում, այլ նաև ոչնչացում։ Հինը պետք է զիջի իր տեղը նորին, որպեսզի շարժումը չկանգնի։ Այդ ոչնչացումը չի նշանակում կորուստ, այլ վերափոխում։ Ագիոնը ու Հաուիթին ցույց տվեցին, որ այս գործընթացը կարելի է հաշվարկել, կանխատեսել և կառավարել՝ որպես աճի կենսական մեխանիզմ։ Նրանք ապացուցեցին, որ աճը դինամիկ համակարգ է՝ անընդհատ փոփոխության մեջ։ Նորարարությունը մղում է մրցակցությանը, մրցակցությունը՝ ոչնչացմանը, իսկ ոչնչացումը՝ նորարարությանը։ Սա փակ շրջան չէ, այլ բաց պարբերաշրջան, որը պահում է զարգացման շարժումը և արդյունավետ ուղղությունը։ Բայց եթե որևէ օղակ դադարում է գործել, համակարգը լճանում է։

Մոկիրի աշխատանքի կարևորությունն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացը կախված է ավելի լայն սոցիալական և ինստիտուցիոնալ միջավայրից: Մոկիրին պատմական վերլուծությունների միջոցով ցույց է տվել, թե որ պայմաններում են հասարակությունները դառնում բաց նոր գիտելիքի և դրա կիրառման նկատմամբ, ինչը կենսական նշանակություն ունի երկարաժամկետ տնտեսական զարգացման համար։ Մոկիրի բացատրությամբ, երկար դարեր մարդկությունը ապրում էր առանց գիտելիքի և փորձի միավորման։ Գիտնականները մտածում էին առանց արտադրելու, իսկ արհեստավորները արտադրում էին առանց հասկանալու։ Միայն այն ժամանակ, երբ տեսական և գործնական աշխարհայացքները և պատկերացումները միացան, սկսվեց իրական առաջընթացը։ Այս միավորումը, որը նա անվանում է «արդյունաբերական լուսավորություն», փոխեց ոչ միայն արտադրությունը, այլև հասարակության մտածողությունը. փոփոխությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես վտանգ, այլ որպես հնարավորություն։

Գիտելիքը, սակայն, ինքնին բավարար չէ։ Այն պահանջում է միջավայր՝ հարցնելու, սխալվելու և փորձարկելու ազատություն։ Մոկիրին դա անվանում է «լուսավորված միջավայր». այն հասարակությունները, որտեղ գիտելիքը պաշտպանված է, իսկ մտածողությունը՝ ազատ, ի վերջո դառնում են զարգացած։

Նշված հեղինակների աշխատանքները հստակ ուղեցույցներ են առաջարկում քաղաքականություն մշակողների համար: Նրանց տեսությունները ցույց են տալիս, որ կառավարությունները պետք է խթանեն մրցակցությունը, պաշտպանեն մտավոր սեփականությունը և ներդրումներ կատարեն կրթության և հետազոտությունների մեջ, այլ ոչ թե պարզապես կենտրոնանան միայն ֆիզիկական կապիտալի կուտակման վրա: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին, ըստ էության, փոխել են տնտեսական աճի մասին մեր պատկերացումները՝ ապացուցելով, որ նորարարությունը դրա շարժիչ ուժն է, և որ այն պահանջում է դինամիկ գործընթաց՝ ստեղծարար ոչնչացում, որն աջակցվում է ճիշտ և արդյունավետ ինստիտուտների կողմից: Նրանք մշակել են հիմնավոր մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նորարարությունները և նոր ապրանքներն ու արտադրական մեթոդները շարունակաբար փոխարինում հնին՝ ստեղծելով առաջընթացի անվերջ պարբերաշրջան, որն էլ հիմք է հանդիսանում կենսամակարդակի բարձրացման համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին հանգել են այն եզրակացության, որ տնտեսական աճը չի կարելի ընդունել որպես կանխատեսելի երևույթ, և ցույց են տալիս, որ մենք պետք է տեղյակ լինենք այն գործոններին և անորոշություններին, որոնք սպառնում են շարունակական աճին, և հակազդենք դրանց: Նրանց աշխատանքն օգնում է տնտեսագետներին և քաղաքականություն մշակողներին՝ ավելի լավ հասկանալ տնտեսական առաջընթացի արմատները:

Մոկիրի, Ագիոնի և Հաուիթի գաղափարները կարևոր ուղենիշ են նաև Հայաստանի համար։ Դրանք ցույց են տալիս, որ իրական առաջընթացը հնարավոր չէ պարզապես նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ ներմուծելով։ Պետք է զարգացնել սեփական նորարարական հմտությունները, ստեղծել գիտելիքի և արտադրության միավորված միջավայր։ «Գիտելիքը չի բաշխվում, այն աճում է, երբ կիսվում է». այս սկզբունքը պետք է դառնա նաև տնտեսական քաղաքականության հիմք։

Մեր երկիրը փոքր շուկա ունի, սահմանափակ բնական ռեսուրսներ, բայց ունի ամենաթանկ պաշարը՝ մարդկային կապիտալ և միտք։ Եթե Հայաստանը կարողանա ձևավորել գիտելիքի և նորարարության վրա հիմնված տնտեսություն, այն կդառնա ոչ թե հետևորդ, այլ նախաձեռնող։ Այս առումով պետք է ներդրում անել ոչ միայն բարձրագույն կրթության, այլև գործնական գիտելիքի փոխանցման մեջ՝ ապահովելով գիտության և բիզնեսի համագործակցություն։ Պետք է ապահովվի «ստեղծարար ոչնչացման» կառավարմամբ սոցիալական հավասարակշռություն։ Նորարարությունը միշտ առաջացնում է հաղթողներ և պարտվողներ։ Նոր տեխնոլոգիաները կարող են դուրս մղել հին մասնագիտությունները, և այդ փոփոխությունները չպետք է ընկալվեն որպես աղետ։ Պետությունը պետք է ստեղծի վերապատրաստման և սոցիալական ապահովության համակարգեր, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել փոփոխություններին։ Այս գաղափարները ձևավորում են քաղաքականության մի նոր հայեցակարգ, որտեղ տնտեսական աճը ոչ թե պարզապես արդյունք է, այլ գործընթաց՝ հիմնված գիտելիքի շրջանառության, ստեղծարարության և սոցիալական հավասարակշռության վրա։ Ներկայում Հայաստանում նորարարական միջավայրի զարգացմանը խանգարում են պետական կառավարման ճկունության պակասը, գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը և տեխնոլոգիական քաղաքականության բացակայությունը։ Ընդ որում, ստեղծարար ոչնչացումը պահանջում է ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային վերափոխում՝ պետական և մասնավոր հատվածներում մտածողության ազատականացում և ճկունություն, սխալվելու նկատմամբ հանդուրժողականություն և համագործակցության հոգեբանություն։ Այս համատեքստում Հայաստանը պետք է ունենա երեք հիմնական քաղաքական ուղղություն. առաջինը՝ նորարարությանն ուղղված պետական ռազմավարություն, որը կապում է գիտությունը և արտադրությունը, երկրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում՝ կրթության և տեխնոլոգիական վերապատրաստման միջոցով, և երրորդը՝ միջազգային արտաքին արդյունավետ հարաբերություններ՝ գիտելիքի և փորձի ազատ փոխանակման պայմաններում։ Այս ամենը միասին կարող է Հայաստանը դարձնել փոքր, բայց բարձր մտավոր հենք ունեցող նորարարական տնտեսություն՝ հիմնված ստեղծարար մտքի, տեխնոլոգիական ճկունության և հասարակական վստահության վրա։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան