Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան․ Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում ռուս ժողովուրդը ունեցել է բազմակողմանի հզոր թագավորներ, իմպերատորներ, զորավարներ, որոնք փայլուն հաղթանակներ են ունեցել պատմական տարբեր փուլերում, բայց նրանցից որևէ մեկի արձանը կանգնած չէ Կարմիր հրապարակում։ Կարմիր հրապարակում կանգնած են #Մինինը և #Պոժարսկին՝ երկու ոչ հայտնի տոհմից, ոչ շատ հարուստ, պարզ ռուսներ, ովքեր համախմբելով ռուս ժողովրդին կարողացան փրկել Ռուսաստանը և փաստացի ազատագրել Մոսկվան։

Այս իրողությունը ցույց է տալիս, որ ռուս ժողովուրդը իր պարզ զավակներին, ովքեր չլինելով թագավորներ, զորավարներ կամ շատ հարուստ մարդիկ, բայց ունենալով նպատակ սեփական երկիրը փրկելու, մեծարում է այն աստիճան, որ նրանց արձանը տեղադրել է ռուսական աշխարհի սրտում, և հենց այդ արձանը խորհրդանշում է նոյեմբերի 4-ի տոնը՝ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տոնը։

Այս տոնի առիթով ես, իհարկե, ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի ժողովուրդներին, այդ թվում նաև մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց գործունեությամբ ապացուցել են, որ սիրում են Ռուսաստանը և պատրաստ են և՛ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգել հանուն հզոր, բարեկեցիկ Ռուսաստանի։

Բայց այս տոնը ես հիշեցի և ուզեցի այս մասին խոսել նաև այն պատճառով, որ Ռուսաստանը լինելով բազմազգ պետություն, որտեղ ապրում են տարբեր ազգություններ, շատ ավելի համերաշխ են իրար հետ։ Այդ ազգերը ապրում և միասին շենացնում են Ռուսաստանը, հարկ եղած դեպքում նաև միասին կռվում՝ Ռուսաստանը պաշտպանելու համար։ Բայց ահա Հայաստանում ապրում ենք բացարձակ մեծամասնությամբ միայն հայեր, և այնպիսի տպավորություն է, որ միայն հայերով բնակեցված Հայաստանում մենք միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժող և լարված ենք ապրում, քան բազմազգ պետությունները։ Սա շատ վատ, շատ վտանգավոր իրավիճակ է։

Մենք պետք է սովորենք Հայաստանում ապրող հայերս ոչ թե իրար ատել, իրար խանգարել, իրար վնասել, այլ հակառակը՝ իրար մասին #ՀՈԳ տանել, իրար օգնել, իրար աջակցել, որպեսզի կարողանանք հզոր, անվտանգ և բարեկեցիկ Հայաստան կառուցել։ Ես, այո, մտածում եմ, որ Հայաստանի բարեկեցիկ և անվտանգ ապագայում ամենակարևոր գաղափարներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում ապրող հայերս մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք #ՀՈԳԱՏԱՐ, մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք ուշադիր, մեկս մյուսին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես սեփական ընտանիքի անդամին, հարազատին, և մեկս մյուսի դժբախտությունը պետք է համարենք մերը, մեկս մյուսի հաջողությունը պետք է համարենք մերը։

 Սրանք էմոցիոնալ խոսքեր են թվում, բայց եթե մի պահ մտածենք, կհասկանանք, որ սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք, այո՛, կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան։
 
Դուբայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակում է եղել. Reuters Կես դար հետո Իրանում պատմությունը կրկնվում է․ իրանագետ Նավթի գները բոլորիս կuպանեն. Վուչիչը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան «Սկսվել է «Իրական խոստում-4» գործողության 16-րդ ալիքը». Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցնում Իսրայելին Խաչանովը, Մեդվեդեւն ու Ռուբլյովը կարողացել են մեկնել Դուբայից Եթե Իրանի դեմ իրականացվի վերջնական հարձակում, ապա ողջ տարածաշրջանն իր հետ ներքև կքաշի․ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն Արման Ծառուկյանը ռևանշ-մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ Իրանի գերագույն առաջնորդը կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում Հակադարձ հարվածներն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ «Ինտերի» մեկնարկային կազմը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ ԿարապետյանՊլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանՀզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում. Դոհայում աշխատում է հակաօդային պաշտպանությունը «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումԻրազեկում․ Արարատի մարզի Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․ ընդգծվել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը Վթար է. մարտի 4-ին և 5-ին ջուր չի լինելու Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները․ Նեթանյահու Թուրքիան «ինտենսիվ» ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար. Էրդողան Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է վերսկսել ԵՄ-ում ռուսական գազի արգելքի վերաբերյալ բանավեճը Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Հայտնի է՝ քանի մարդ է Իրանից Հայաստան ժամանել. Սպուտնիկ Արմենիա Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի Հայհիդրոմետի տնօրենը գրում է Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱշխարհի միլիարդատերերի շրջանում ամենատարածված անունները Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Լիտվան պատրաստակամ է զորքեր ուղարկել Իրան՝ ԱՄՆ-ի խնդրանքի դեպքում Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում Չինաստանը կոչ է անում վերականգնել բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք Հայկական բեռնատարները ամիսներով բանտարկված են Ռուսաստանի դաշնությունում. ի՞նչ եք արել. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Դնեպրոպետրովսկում չեն բացառում ռուսական զորքերի հնարավոր առաջխաղացումը Android-ում հայտնաբերվել և փակվել է ավելի քան 100 վտանգավոր խոցելիություն Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային թաղամասերին