Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժպիտ, ջերմություն և տոն․ ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստները հանդես եկան «Կարմիր քթի արկածները» զվարճալի ներկայացմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, նրանց ծնողների և բուժանձնակազմի համար։

Ալմա Լավան և Սատուրնինոն շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն են։ Նրանք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ, և սենյակից-սենյակ շրջելով, ժպիտներ պարգևեցին կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։

Հոկտեմբերի 22 -ին մեկնարկած և շուրջ երկու շաբաթ տևած «Թէատրոն» փառատոնը ԱրարատԲանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երևանում, այլև Գորիսում՝ մասնակիցներին նվիրելով բազմաթիվ անմոռաց պահեր։

«Սոցիալական պատասխանատվությունը և հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը և դրանց հասցեագրումը միշտ եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար այս փոքրիկ ներկայացումը շատ ենք կարևորում, մենք վստահ ենք, որ կատարողական արվեստն ունի բուժիչ ուժ և նաև հավատացած ենք, որ այս ներկայացումից հետո երեխաների մոտ դրական տեղաշարժ կլինի»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Մեզ համար, իբրև փառատոնի կազմակերպիչների, սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է։ Ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարևոր է, որ երբեմն մշակույթը գնա այնտեղ, որտեղ հանդիսատեսն այդ պահին չունի միջոցառումն այցելելու հնարավորություն։ «Թէատրոն» կատարողական արվեստների փառատոնն ունի բազմաթիվ գործընկերներ թե՛ Հայաստանից, և թե՛ Ֆրանսիայից, սակայն առանձնակի ուզում եմ նշել ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը և բանկի աջակցությունը՝ իբրև մասնավոր կառույցի, որը միանգամից դրական արձագանքեց մեր առաջարկին», - նշեց «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։  

Հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ։ Արտիստները սենյակ են մտնում զգուշորեն․ փոքրիկներից մեկը քնած է, մյուսը կարդում է, երրորդն էլ լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ` չարաճճի հայացքներով փոխանակվում: 

«Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները, նրանց ծնողները և ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեին, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեին։ Դրանք շատ կարևոր են, քանի որ երեխաները, երբ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ ընթացակարգերից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել, այդ պահին ծնողին աջակցել», - փառատոնի շրջանակներում արտիստների այցը երեխաներին՝ կարևորում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հոգեբան Վերջինյա Բարսեղյանը։

Ծաղրածուները հեռանում են` հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն: Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները: ԱրարատԲանկը հավատում է, որ յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նավթի գները բոլորիս կuպանեն. Վուչիչը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան «Սկսվել է «Իրական խոստում-4» գործողության 16-րդ ալիքը». Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցնում Իսրայելին Խաչանովը, Մեդվեդեւն ու Ռուբլյովը կարողացել են մեկնել Դուբայից Եթե Իրանի դեմ իրականացվի վերջնական հարձակում, ապա ողջ տարածաշրջանն իր հետ ներքև կքաշի․ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն Արման Ծառուկյանը ռևանշ-մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ Իրանի գերագույն առաջնորդը կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում Հակադարձ հարվածներն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ «Ինտերի» մեկնարկային կազմը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ ԿարապետյանՊլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանՀզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում. Դոհայում աշխատում է հակաօդային պաշտպանությունը «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումԻրազեկում․ Արարատի մարզի Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․ ընդգծվել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը Վթար է. մարտի 4-ին և 5-ին ջուր չի լինելու Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները․ Նեթանյահու Թուրքիան «ինտենսիվ» ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար. Էրդողան Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է վերսկսել ԵՄ-ում ռուսական գազի արգելքի վերաբերյալ բանավեճը Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Հայտնի է՝ քանի մարդ է Իրանից Հայաստան ժամանել. Սպուտնիկ Արմենիա Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի Հայհիդրոմետի տնօրենը գրում է Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱշխարհի միլիարդատերերի շրջանում ամենատարածված անունները Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Լիտվան պատրաստակամ է զորքեր ուղարկել Իրան՝ ԱՄՆ-ի խնդրանքի դեպքում Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում Չինաստանը կոչ է անում վերականգնել բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք Հայկական բեռնատարները ամիսներով բանտարկված են Ռուսաստանի դաշնությունում. ի՞նչ եք արել. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Դնեպրոպետրովսկում չեն բացառում ռուսական զորքերի հնարավոր առաջխաղացումը Android-ում հայտնաբերվել և փակվել է ավելի քան 100 վտանգավոր խոցելիություն Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային թաղամասերին Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ