Երևան, 03.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանն ազդարարում է «Ավրորային» իր ակտիվ մասնակցության ավարտը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին:

Ստորև ներկայացվում է ուղերձը.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին: Ստորև ներկայացվում է ուղերձը.

«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,

Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։

«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանում ամերիկյան զորքեր չկան Իրավիճակը Վերին Լարսում Պենտագոնի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել Թրամփը բացահայտել է՝ որքան ժամանակ է ԱՄՆ-ն հատկացրել Իրանի ղեկավարությանը վերացնելու համար Ավելի քան 1000 եվրո արժե Մասկատ- Երեւան չվերթի տոմսը Նեթանյահուն խոստացել է Թրամփի հետ համատեղ ջանքեր գործադրել «աշխարհը փրկելու» համար Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլատրում է օգտագործել իր ռազմաբազաները Իրանին հարվածելու համար․ Սթարմեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Մերձավոր Արևելքում միջուկային օբյեկտների մոտակայքում որևէ ռազմական ակտիվություն չի գրանցել Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ Ավարտվել է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Հայաստանի առաջնությունը. հայտնի են հաղթողները Հայտնի է՝ երբ կլինի Արման Ծառուկյանի հաջորդ գոտեմարտը Թրամփը չի բացառել ԱՄՆ ցամաքային զորքեր Իրանում տեղակայելու հնարավորությունը Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա. «Ինտերը» հայերեն գրառում է կատարել Կատարը իրանական Սու-24 ինքնաթիռներ է խոցել Ոստիկանությունը առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը կտևի 4-5 շաբաթ. Թրամփ Կապանից և Սիսիանից ժամանակավորապես դադարեցվել է կցորդիչով բեռնատարների երթևեկությունը Իրանի հարավում տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը․ Մակրոն Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Իրանը ամերիկյան բազաների ուղղությամբ արձակել է նորագույն գերծանր հրթիռ Իրանի ԱԳ նախարար Արաղչին նամակ է հղել միջազգային կազմակերպություններին և աշխարհի արտգործնախարարներին Կատարը խփել է իրանական Սու-24 ինքնաթիռ, որսացել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Դուբայի օդանավակայանները վերսկսում են սահմանափակ չվերթները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արևմուտքում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունը Խամենեիի «դիկտատոր» լինելու մասին Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանՊարսից ծոցի երկրները սպառնացել են Իրանին պատասխան հարված հասցնել Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «հատուկ կարողությունների» կիրառման մասին 1 զnհ, 1 վիրավոր․ բախվել են «Nissan»-ը ու «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը Դեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՄիայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ Սահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանԻրանը 48 ժամվա ընթացքում հարձակվել է 60 ռազմավարական օբյեկտի վրա ՆԱՏՕ-ն չի մասնակցի Իրանում ԱՄՆ-իսրայելական գործողությանը․ Ռյուտե Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խnշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Նարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԷջմիածին քաղաքի բնակիչն առանց համապատասխան թույլտվության զբաղվում է տրանսպորտային միջոցների շարժիչի յուղերի և դիզվառելիքի վաճառքով․ համայնքային ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ն անորոշ ժամանակով փակել է իր դեսպանատունը Բահրեյնի մայրաքաղաքում Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ Սարգսյան