Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը

ԲԼՈԳ

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասը քնած էր, հրապարակվեց հայ–ամերիկյան համատեղ հայտարարությունը և ԹՐԻՓՓ–ի իրականացման շրջանակը։
 
1․ Փաստաթղթում հաճախ է նշվում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին։ Ու որքան հաճախ է դրա մասին նշվում, այնքան ավելի շատ են երևում այն բովանդակային կետերը, որոնցով վնասվում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
 
Այդ ամենը թաքցնելու և փաթեթավորելու համար օգտագործվել է սրտաճմլիկ ««Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել» ձևակերպումը։ Ըստ այդմ՝ Ալիևի այն պահանջը, որ ադրբեջանցի վարորդը հայ չինովնիկի՝ մաքսավորի, իրավապահի երես չպետք է տեսնի «Զանգեզուրի միջանցքում», բավարարվել է։ Մերոնք մնալու են հետնամասում։ Իսկ ադրբեջանցիները շփվելու են դեռևս մեզ համար անհայտ ծագման օպերատորների հետ։
 
2․ Պաշտոնական Բաքուն չի ստորագրել այս փաստաթուղթը, բայց Ադրբեջանի պահանջներն ու շահերը, ի տարբերություն հայկականի, բավարարվել են ՀՀ կառավարության միջոցով։
 
«Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»,– նշված է փաստաթղթում։
 
Այսինքն՝ Ադրբեջանի համար բացվում է անխոչընդոտ ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք», որի գործարկման դետալները բացված են, իսկ ահա հայկական կողմը ոչ մի համարժեք ճանապարհ չի ստանալու Ադրբեջանի կամ Նախիջևանի հատվածներում, քանզի նման թեմա չկա։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե իրական ապաշրջափակման, այլ Ադրբեջանի համար անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու հետ։ Մնացած բառերը միամիտների համար նախատեսված «լապշաներ» են։
 
Երբ Արարատ Միրզոյանին հարցնում են, թե արդյոք Ադրբեջանի տարածք մտնելիս հայերը էլի «բեք օֆիս–ֆրոնտ օֆիս» տարբերակով են շփվելու, նա պատասխանում է, թե չգիտի և հույս է հայտնում, որ համարժեքություն կլինի։ Մինչդեռ Ադրբեջանը նման թեմա չի էլ քննարկում։ Այսինքն՝ որևէ խոսք չկա փոխադարձ ապաշրջափակման մասին։ Ու դա Միրզոյանը լավ գիտի, պարզապես ՔՊ–ին հոգեհարազատ ժանրի կանոնների համաձայն այդ հարցը շրջանցվում է։
 
3․ Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության մի զգալի հատվածը 99 տարով՝ 76/24 տոկոսային հարաբերակցությամբ (49 տարուց խոստանում են 24–ը դարձնել 49%)։
Արցախը դավաճանաբար հանձնելը «Զատո Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում և Սյունիքի միջանցքը չենք տալիս» ձևակերպմամբ արդարացնող Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել և հանձնում և՛ Արցախը, և՛ ՀՀ ինքնիշխանությունը, և՛ միջանցքը։
 
4․ Փաստաթղթից շահում են՝
 
• ԱՄՆ–ը, որը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու ֆինանսական տեսանելի օգուտներ է ստանում և ստանալու,
• Ադրբեջանը, Թուրքիան, որոնց դարավոր երազանքն է եղել միմյանց միջև ցամաքային ուղիղ կապի ապահովումը և թուրանական գաղափարների առաջ մղումը․ նրանց շահը և՛ ռազմաքաղաքական է, և՛ տնտեսական,
• Նիկոլ Փաշինյանը, որի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է, այս փաստաթուղթն ակնհայտորեն օգտագործելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «Խաղաղություն եմ բերել» սուպեր բլեֆի միջոցով քվե կորզելու նպատակով։
 
5․ ԹՐԻՓՓ–ը արդյունավետ կլինի և չի դառնա տարածաշրջանային ալեկոծումների պատճառ, եթե
• Հայաստանը ստանա լիակատար ապաշրջափակման հնարավորություն՝ հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք ուղիների գործարկմամբ,
• Հայաստանը փոխադարձության սկզբունքով հնարավորություն ստանա ԹՐԻՓՓ–ին համարժեք ճանապարհ ստանալ Նախիջևանով դեպի Իրան, Ադրբեջանով դեպի Ռուսաստան,
• ԹՐԻՓՓ–ի գործարկման մեջ իրենց համար ևս շահ տեսնեն Ռուսաստանն ու Իրանը, այլ ոչ թե մտավախություն ունենան, որ դա տարածաշրջանից իրենց դուրս մղմանն է միտված․ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ,
• Հայ–ադրբեջանական խաղաղության ծրագիրը կյանքի կոչվի «գետնի վրա» հնարավորություններ ունեցող երաշխավորի առկայությամբ։
․ ․ ․
Հայաստանի համար իրական խաղաղություն, իրական անվտանգություն և իրական ապաշրջափակում ապահովելու գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Պարտության ու պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող դրանք ապահովել։
 
ԱԺ ընտրություններում ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա ոչ թե հատվածական ու կորպորատիվ շահերով, մերկանտիլ հաշվարկներով, այլ միասնական գործողությունների ծրագրով։ Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողությունը։
 
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման օրակարգը կյանքի կոչվի։

«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ Թուրքիայում ոստիկանապետի որդին հոր ավտոմատ հրազենով դպրոցում ահաբեկչություն է կազմակերպել Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհերի թիվը հասել է 2167-ի Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան․ նրան դիմավորել է Արաղչին Ռուսաստանը փոխհատուցում կվճարի Ադրբեջանին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման համար Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը Կապիկի ծաղկի բռնկում Պակիստանում․ կա 9 զոհ Արտաշավանում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրավոր Թրամփը խոստովանություն է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Լրատվամիջոցները հայտնում են Լիբանանում հնարավոր հրադադարի մասին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը Թուրքիայի դպրոցներից մեկում կան զոհեր Բուբնովը ցածր է գնահատել Սպերցյանի խաղը Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանՄեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար