Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ միասին, հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 30 գործարարների հետ։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ հանդիպմանը մասնակցել են նաև կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։
Քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարական ծրագիրը, որը հանդիսանում է առաջիկա հինգ տարիների պետական քաղաքականության մշակման և իրականացման ուղենիշային փաստաթուղթը ոլորտում։
Ռազմավարությամբ նախատեսվում է ձևավորել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ՝ նպաստելով բնակչության կենսամակարդակի բարելավմանը և Հայաստանի դիրքավորմանը միջազգային շուկայում որպես գրավիչ, անվտանգ, պատասխանատու և համընդհանուր հասանելի ուղղություն։
Գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսի հասցնելը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շուրջ երկու անգամ գերազանցելով 2024 թվականի ցուցանիշը։
Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է ոլորտի ներկայացուցիչների հարցերին և առաջարկություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



