Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության շնորհանդեսին ԱԲ-ի կողմից ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձին և մամուլում շրջանառվող լուրերին։

Վարդևանյանը ընդգծեց, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։

«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե ոչ։

Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար՝ ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և որևէ մեկ անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասաց նա։

Կառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը Իրանի հետ պшտերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. նա ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության (տեսանյութ) Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրՋրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ «Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ) Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանՏեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստ, ստորագրվել է արձանագրություն Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա Սողոմոնյան«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը` Հանրապետության հրապարակում (լուսանկարներ) Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը