Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 տոկոսի դիմաց, սակայն հենց այս թվերի ներքին կառուցվածքը որոշակի անհանգստացնող խնդիրների մասին է վկայում, որը փաստվում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծության շրջանակներում։

Խնդիրն այն է, որ մի շարք կարճատև գործոնների վրա հիմնված տնտեսական աճ ունենալն ու կայուն, կառուցվածքային, երկարաժամկետ տնտեսական աճ գրանցելը բոլորովին տարբեր երևույթներ են։ Եվ Հայաստանի դեպքում 2025 թվականի արդյունքներն ու 2026 թվականի հունվարի առաջին ազդանշանները ցույց են տալիս, որ այս երկու հասկացությունների միջև ընկած հեռավորությունը ոչ թե կրճատվում, այլ պահպանվում է, որոշ պարագաներում՝ նույնիսկ ավելանում։

2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ 2025-ի հունվարի 7,3 տոկոսի համեմատ, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արագացման ազդանշան։ Բայց հունվարի վիճակագրության շրջանակներում նշմարվում են նաև որոշակի բացասական միտումներ։ Ազդանշաններից մեկն այն է, որ 2026 թվականի հունվարի ՏԱՑ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան 2022, 2023 և 2024 թվականների հունվարյան ցուցանիշները։ Այս առումով տնտեսագետներից շատերն այն կարծիքին են, որ «աճի ալիքի» գագաթն անցել է, ու հիմա շարժվում ենք դեպի հարաբերական մարում` անկախ նրանից, թե 2025-ի ամփոփ թիվն ինչ էր «ասում»։

Աճի կառուցվածքն, ըստ ոլորտային նպաստումների, բովանդակային անհավասարաչափություն է ցուցաբերում։ 2026 թվականի հունվարին արդյունաբերությունն ապահովել է ՏԱՑ-ի ընդհանուր աճի 3,1 տոկոսային կետ, ծառայությունները՝ 2,7 տոկոսային կետ, շինարարությունը՝ 1,3 տոկոսային կետ, առևտուրը՝ ընդամենը 0,4 տոկոսային կետ։ Թվերի այս բաշխումը ոչ միայն հարթ չէ, այլև ծայրահեղ բևեռացված է ու կենտրոնացված միայն որոշ ուղղություններով։ Առևտրի ոլորտը 2026 թվականի հունվարին ցուցաբերել է 0,7 տոկոս աճ, ինչը բավական ցածր է, երբ դիտարկվում է 2025 թվականի հունվարի 14,6 տոկոս աճի ֆոնի վրա։

Մյուս կողմից էլ՝ առկա է խոր կառուցվածքային խնդիր։ Չէ՞ որ առևտրի ոլորտը Հայաստանում հիմնականում կախված է ներմուծումից, արտադրողականությունից ու արտահանման հոսքերից, իսկ այս երեք փոփոխականներն, ինչպես կտեսնենք, 2026 թվականի սկզբից ոչ բարենպաստ ուղղությամբ են շրջվել։ Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել։ Հայաստանի արտահանման ծավալները, եթե հետ ենք գնում ամբողջ 2022-2025 թթ. հատվածի ուղղությամբ, ունեն նույն ախտաբանական պատկերը։ Արտահանման 2024 թվականի ռեկորդային ցուցանիշի հիմքում ոսկու և այլ թանկարժեք մետաղների վերաարտահանումն է, այլ ոչ թե հայ արտադրողի, հայկական արտադրանքի, հայկական ապրանքանիշի կամ հայաստանյան ծառայությունների՝ դեպի արտաքին շուկա ուղղված ինտեգրումն ու ճանաչումը։ Իսկ վերաարտահանման բումն ընդամենը անկայուն թվային ռեկորդ էր, ու 2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» ետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը միանգամից նվազում է։

Ներմուծման 11,2 տոկոս անկումը ևս բազմաշերտ խնդիրների մասին է վկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանում սպառումը նվազել է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում ներքին արտադրության ծավալային ընդլայնում տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ ներմուծումը նաև վերաարտահանման նվազման ցուցիչ է, քանի որ որոշ ապրանքներ նախ ներմուծվում էին Հայաստան, ապա վերաաարտահանվում։ Ուստի, այս վերաարտահանման շղթայում Հայաստանի՝ «կամուրջի դերակատարությունը» նվազում է։

Հարկային եկամուտների մասով ևս իրավիճակը փայլուն չէ։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7,8 տոկոս, ինչը ցածր է ինչպես 2025 թվականի հունվարի, այնպես էլ 2025 թվականի ամբողջ տարվա ամսական միջին ցուցանիշներից։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը, չնայած աճի տեմպի պահմանմանը, չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարկային բազա։

Այս ամենի կողքին պետական պարտքի աճը ամփոփ կերպով ցույց է տալիս տնտեսության վրա դրված պարտքային բեռի սրընթաց ահագնացումը։ Հունվարի վերջի դրությամբ կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 14,1 մլրդ դոլար, ու ամբողջ դեկտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում ավելացել է 211,9 մլն դոլարով, ինչը 1,5 տոկոս ամսական աճ է։ Ամսական կտրվածքով 1,5 տոկոս պարտքի աճն ու տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճ ունենալու՝ մի քանի անհայտով այս «հավասարումը» վտանգավոր ազդանշանի մասին է վկայում։ Եվ եթե պարտքն ավելի արագ ռիթմով է աճում, քան ՀՆԱ-ն, ապա տնտեսական աճի արդյունքը ֆիսկալ ճկունություն ու ռեսուրս չի ձևավորում, քանի որ այն մեծամասամբ ծախսվում է արդեն եղած պարտավորությունների սպասարկման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՀայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանԾնողները կոտրել են պատուհանը՝ իրենց երեխաներին փակված մանկապարտեզից փրկելու համարՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»