ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ընկերության ՏՍՎ թիմը մասնակցել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի։
JSA (ինժեներական և թվային լուծումներ տրամադրող) ընկերության կողմից կազմակերպված ծրագրի ընթացքում մեր մասնագետները ծանոթացել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ՏՍՎ կազմակերպման լավագույն փորձին՝ ուսումնասիրելով կառավարման ինչպես ռազմավարական, այնպես էլ գործառնական մակարդակները։ Հատուկ ուշադրություն է դարձվել
՝
∙ կազմակերպական կառուցվածքին և դերերի բաշխմանը
∙ հուսալիության կառավարման մոտեցումներին
∙ պլանավորման և դիսպետչերացման գործընթացներին
∙ արդյունավետության և պատասխանատվության ցուցանիշների համակարգին։
Ստացված փորձը կարևոր քայլ է ԶՊՄԿ-ում ՏՍՎ կառավարման միասնական, թափանցիկ և արդյունավետ մոդելի ձևավորման ճանապարհին։
ԶՊՄԿ-ում վստահ են՝ թվայնացումը միայն համակարգերի ներդրում չէ։ Դա մտածողության փոփոխություն է, կառավարման մշակույթի զարգացում և շարունակական ուսուցում՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



