Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար միջոցառումը՝ Doing Digital 2026 (DDF) ֆորումը, այսօր մեկնարկել է Երևանում։

«Եկեք պատկերացնենք մի աշխարհ, որտեղ որոշումները կայացնում են համակարգերը, իսկ ֆինանսները կառավարում են ալգորիթմները։ Սա այն իրականությունն է, որտեղ մենք արդեն ապրում ենք», - բացման արարողության ժամանակ նշել է Doing Digital ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի ֆորումի խորագիրը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները», ցույց է տալիս, թե ինչպես են տեկտոնական փոփոխությունները փոխում հաղորդակցության տրամաբանությունը։ Հին կամուրջները փլուզվում են, լոգիստիկ շղթաները՝ խզվում։ Փոխարենը կառուցվում են նորերը։

«Ֆորումի գլխավոր նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական տրանսֆորմացիաների գլոբալ հաբ և նոր կամուրջ, որը կարող է միավորել ֆինանսական հոսքերն ու տեխնոլոգիական համակարգերը», - ասել է Սիմոնյանը։

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին և այլոք։

Ֆորումի քննարկումների առանցքում չորս ռազմավարական ուղղություններ են՝ ԱԲ ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, նորարարությունների թռիչքաձև աճն ու կարգավորող դաշտի զարգացումը, գլոբալ շուկաների միջև կապերի ամրապնդումն ու տարածաշրջանային տնտեսությունների ինտեգրումը համաշխարհային համակարգին։

Այս տարի ևս ֆորումը կունենա խոսնակների լայն ներկայացվածություն․ նրանց թվում են Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Վառլամ Էբանոիձեն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA)՝ Փոխգործելիության և տվյալների կառավարման ղեկավար Լաուրա Այդինյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվային փոխակերպման փոխնախագահ Սադիկ Ազիմովը և այլոք։

Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ 

Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը, Հայաստանում խոշորացվել են կոլտնտեսությունները. «Փաստ»Միջանցք՝ այլ անվան տակՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան«Բոլորիդ հետս տանելու եմ»․ ինչ է կատարվում Փաշինյանի թիմումՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. ՈւղիղԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՀունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում Արևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում է2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ «18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»ՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՀամոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԹրամփը հիվանդանոցում է եղել․ բժիշկը խոսել է նրա առողջական վիճակի մասինԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաՏարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Բա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Պետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)