Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ հաճախ են օգտվում դայակի ծառայություններից: Սակայն, սովորական դայակներից զատ, կան նաև... ռադիոդայակներ: Դա մի կոմպակտ սարք է, որը փոխանցում է ձայները հեռավորության վրա: Այն օգտագործվում է երեխային վերահսկելու համար, երբ ծնողները չեն կարող մոտակայքում լինել: Այդ սարքը բաղկացած է երկու բլոկից՝ միկրոֆոնով բլոկը տեղադրվում է երեխայի սենյակում, ընդունիչով բլոկը նախատեսված է ծնողների համար։ Ռադիոդայակը թույլ է տալիս լսել այն ամենը, ինչ անում է երեխան: Սարքն ունի գործողության մեծ շրջանակ: Ժամանակակից ռադիոդայակներն ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ՝ տեսահսկում, երկկողմանի կապ, ջերմաչափում, խոնավության սենսոր, երաժշտություն, գիշերային լույս, ցուցիչ լույսեր, ձայնի ճանաչման համակարգ և այլն: Նման սարքն անհրաժեշտություն է հաստ պատերով և բարդ հատակագծով բնակարաններում, ինչպես նաև առանձնատներում։

Նման օգտակար գյուտը համեմատաբար նոր պատմություն ունի։ Ըստ որոշ աղբյուրների, այն ստեղծվել է 1930 թվականին ամերիկյան Fisher-Price ընկերության աշխատակից Նորման Էմերիկի կողմից: Կա նաև կարծիք, որ ռադիոդայակի հայտնվելուն նպաստել է 1932 թվականին Ամերիկայում տեղի ունեցած մի տխուր պատմություն: Ատլանտյան օվկիանոսն առաջին անգամ միայնակ հաղթահարած օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքից երեխա են գողացել: Առևանգողները փրկագին են պահանջել մեկուկես տարեկան տղայի համար, սակայն պահանջվող գումարը ստանալուց հետո հանցագործները սպանել են երեխային։ Ծնողներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ General Electric ինժեներական ընկերության աշխատակիցները ձեռնամուխ են եղել այնպիսի սարքի հայտնագործմանը, որը ծնողներին թույլ կտա հեռվից լսել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Սարքի մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի: Արդյունքում ռադիոդայակը վաճառքի համար հասանելի է դարձել ամերիկյան խանութներում 1937 թվականին: Այդ առաջին սարքը կոչվում էր «ռադիոբուժքույր»: Դրանք չափազանց պարզ էին և իրենց գործառույթներով նման էին այն ժամանակվա սովորական ռացիաներին: Հաղորդիչից ստացվող ազդանշանը փոխանցվում էր տնային էլեկտրական ցանցի միջոցով: Սարքն անկատար էր, քանի որ այն չէր ապահովում ազդանշանի գաղտնիությունը: Այն ժամանակ հնարավոր չէր ռադիոդայակը գործարկել ձայնով, և չկային այլ օգտակար գործառույթներ։

Սկզբում նման սարք դժվար էր գտնել, միևնույն ժամանակ այն բավականին թանկ էր (մոտ երեք հարյուր դոլար, որն այն թվերին ահռելի գումար էր)։ Իհարկե, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ունենալ այն։ Ռադիոդայակը հանրությանը հասանելի և հայտնի է դարձել միայն 1980 թվականին: Սարքն արդեն կատարելագործվել էր, և ռադիոալիքներն սկսել էին օգտագործվել որպես հաղորդող ազդանշան։ Ներկայում ժամանակակից ռադիոդայակները շատ ավելի բարդ և ֆունկցիոնալ են, քան իրենց նախորդները: Ազդանշանն այլևս չի փոխանցվում բաց ձևաչափով առանց կոդավորման, ինչպես նախկինում: Ժամանակակից տեխնոլոգիաները լիովին պաշտպանում են ազդանշանը երկու բլոկների միջև և դարձնում հաղորդակցությունը անվտանգ և գաղտնի: Ամեն տարի ռադիոդայակների մոդելները բարելավվում են՝ շարունակելով ուրախացնել երեխաներին և օգնել ծնողներին: Այժմ շուկայում կան թվային անլար մանկական ռադիոդայակներ, որոնք օգտագործում են DECT, որը թույլ է տալիս ձայնային ազդանշան փոխանցել մինչև 300 մետր շառավղով: Իսկ դրանց գները կախված են արտադրողից (ապրանքանիշից) և լրացուցիչ գործառույթների քանակից:

Հասկանալի է, որ այդ սարքը չի կարող փոխարինել դայակներին, և դրանք կարելի է համարել ռադիոհսկիչներ, սակայն դրանից նրանց կարևորությունը չի նվազում, և մարդիկ գնալով ավելի հաճախ են դիմում դրանց օգնությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ