Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանից նեղացածները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ասում են Դալլաքյան Վիկտորը, նույն այն Դալլաքյան Վիկտորը, որը վերջերս ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարություն արեց (պարզվում է նա մտել էր ՀՀԿ), և անհանգստանում էր իր անվտանգության մասին, որոշել է կուսակցություն բացել՝ անունն էլ՝ «Երրորդ հանրապետություն»։ Այս հերթական կուսացության բացումը ոչինչով արտառոց չէր լինի, քանի որ Հայաստանում վաղուց ի վեր գործում է կուսակցություն բացելու արատավոր պրակտիկան, որովհետև այստեղ կուսացությունները չեն կազմում, չեն ձևավորում, չեն ստեղծում կամ հիմնում այլ պարզապես բացում են, այնպես ինչպես կբացեին որևէ կրպակ, որը կզբաղվեր ծխախոտի կամ փքաբլիթների վաճառքով։  Սակայն այս հանգամանքը  թողնելով՝ անդրադառնանք Դալլաքյանի՝ կուսակցություն բացելու ուշագրավ կողմերին։

Պարզվում է՝ նույն չար լեզուների պնդմամբ, Դալլաքյանի կուսակցության  մեջ է լինելու նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը վերջերս հայտարարեց, որ կհրաժարվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից, եթե իրեն առաջարկեն։ Թերևս Օհանյանը ի սկզբանե գիտեր, որ ոչ միայն իրեն չեն առաջարկելու այդ պաշտոնը, այլև ընդհանրապես այդ հարցը հետաձգվելու է, բայց դա մի կողմ։

Առավել հետաքրքիր են Դալաքյանի ու Օհանյանի մուտքը խիստ ընդդիմադիր դաշտ մեկնաբանություները, որոնց համաձայն այս երկու գործիչները տարիներ շարունակ գործելով վարչակարգի մեջ ու վարչակարգի հետ ուս-ուսի տված, ինչ-որ մի պահի հանկարծ սկսել են գիտակցել, որ իրենց տեղը ընդդիմադիր դաշտում է, իսկ իրենց միակ նպատակը չարիքի իշխանության հեռացումը։ Ի դեպ մի գործիչ էլ կար, որ չարիքի իշխանությունից ուզում էր ազատվել, հիշում ենք չենք մոռացել, թե ինչ եղավ հետո։  Բայց չէ, կներեք,  մի փոքր կարծես թե թյուրիմացություն տեղի ունեցավ, պարզվում է որ ոչ թե նշված պատճառներով են այս գործիչները կուսակցություն «բացում», այլ համաձայն մեր լրատվամիջոցների «լավատեղյակ աղբյուրների» ու մեկնաբանողների, նրանք պարզապես նեղացած են Սերժ Սարգսյանից։

Այ սա արդեն չափազանց զարմանալի է, քանի որ որպես կանոն Սերժ Սարգսյանը որևէ մեկին նեղացած բաց չի թողնում, Սերժ Սարգսյանը նեղացած չթողեց անգամ Գագիկ Ծառուկյանին։ Կամ մյուս կողմից եթե այս գործիչները քաղաքականություն են փորձում մտնել այնպիսի ապաքաղաքական հիմնավորմամբ, ինչպիսին նեղացածի բրենդն է, ապա ինչ կարող են նրանք տալ հասարակությանը կամ պետությանը։ Չնայած նման սպասելիքները Դալլաքյանից, Օհանյանից կամ նմանտիպ այլ գործիչներից, փոքր ինչ ծիծաղելի են, քանի որ Սերժ Սարգսյանին ու վարչակարգին ամենաշատ հայհոյողները մեր արատավոր քաղաքական իրականության մեջ վարչակարգի ամենավստահելի ծառաներն են։ Այնպես որ Դալլաքյանի ու Օհանյանի Երրորդ հանրապետության պարագայում ամեն ինչ առավելագույնս հասկանալի է։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում