Սերժ Սարգսյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի կուսակցության ներկայացուցիչների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Նախագահի նստավայրում սեպտեմբերի 9-ին հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:



