ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ փորձելով մխրճվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չկա:



