Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրության «սրտով» հանձնարարականներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախագահականում անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, սկսեց սահմանել խաղի նոր կանոններ։ Մասնավորապես, անդրադառնալով արագաչափերին և կայանատեղիների խնդրին, Սարգսյանը հանձնարարական տվեց վերջիններիս եկամուտներն ուղղել համայնքային և պետական մարմիններին։ Հասկանալի է, որ սա քայլ էր ընտրություններից առաջ, ընդ որում, բավական հստակ նպատակներով քայլ, քանի որ այս երկու աղբյուրներից գոյացող գումարները համալրելու են պետբյուջեն, որի ներկայիս վիճակը այնքան էլ նախանձելի չէ։ Գլոբալ առումով շարունակական հանրային դժգոհություն առաջացնող այս երկու խնդիրների լուծման նման մոտեցումը բավական ճկուն էր, քանի որ բավականաչափ նվազեցնում է նման ծառայություններ մատուցող մասնավորների և չինովնիկների միջև առավել քան հնարավոր կոռուպցիոն և «կռիշային» հարաբերությունները։

Այստեղ պետք է շեշտել, որ Սերժ Սարգսյանի ամենահզոր կռվանը հենց հանրային դժգոհությունն է, որի մասին էլ նա հենց բարձրաձայնեց։ Բանն այն է, որ իրականում որևէ մասնավոր, օլիգարխ կամ գործարար անզոր է հանրային դժգության փաստարկի դեմ, և սա փայլուն կերպով Սարգսյանն օգտագործում է ժողովրդահաճո հանձնարարականներ տալու համար։ Անշուշտ, պարզից էլ պարզ է նման քայլերի տրամաբանությունն ու բուն նպատակը, սակայն մյուս կողմից իրատեսականն այն է, որ այդ քայլերը որոշակիորեն սկսում են սպասարկել հանրային շահը, քանի որ ըստ էության բազմիցս ասված հանրային դժգոհությունն առավելապես պայմանավորված է եղել տուգանքների կամ մուծումների՝ մասնավորի գրպանը գնալով։

Սարգսյանն այս հարցը լուծում է։ Այդուհանդերձ, այս ճանապարհին առկա են բավական լուրջ խնդիրներ որոնցից առաջինն այս աղբյուրներից գոյացող ֆինանսների վերահսկողությունն է համայնքային կամ պետական բյուջե տանող ճանապարհին, քանի որ եթե զուտ անվանապես այդ շահույթը պետք փոխանցվի բյուջե, իսկ իրականության մեջ՝ դառնա հերթական կոռուպցիայի լավ հնարավորություն, ապա այս փոփոխությունը որևէ արդյունք չի տալու ո՛չ բյուջեն լցնելու, ո՛չ էլ հանրային համակրանք շահելու տեսանկյունից։ Այստեղ արդեն, ֆուտբոլային լեզվով ասած, գնդակը գտնվում է կառավարության ձեռքում, որը նա ստացել է Սերժ Սարգսյանից։ Թե ինչպես այն կխաղարկվի, կախված է միայն կառավարության և առաջին հերթին վարչապետի քաղաքական կամքից ու սկզբունքայնությունից։ 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում