Մեսին կշարունակի ելույթն Արգենտինայի հավաքականում
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերը, թե իր հասցեին քննադատության պատճառով կարող է ավարտել կարիերան Արգենտինայի հավաքականում:
«Քանի դեռ Խերարդո Մարտինոն կտեսնի ինձ ազգային թիմում, ես կշարունակեմ ելույթս: Մեր ապրած հիասթափությունները չեն կարող ազդել դրա վրա: Ամերիկայի Գավաթում անհաջողությունը մեծ հիասթափություն էր մեզ համար, քանի որ վստահ էինք չեմպիոնությանը: Դրանից հետո մեզ շատ քննադատեցին, սակայն մեր արածն արժեքավոր էր: 2 տարում մենք մասնակցել ենք աշխարհի առաջնության եւ Ամերիկայի Գավաթի եզրափակիչներին: Ցավոք, տիտղոս նվաճել չի հաջողվել»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում անցկացրել է 105 խաղ՝ խփելով 49 գոլ: Նա ազգային թիմի ավագն է:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



