«Բորուսիան» սկսել է բանակցել Մխիթարյանի հետ
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Bild-ը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Մխիթարյանը 2013-ին է «Բորուսիա» տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության երեք տուրերում խփել է երկու գնդակ եւ կատարել է երկու արդյունավետ փոխանցում, Եվրոպայի լիգայի չորս հանդիպումներում դարձել է չորս գոլի հեղինակ: Մեկ գնդակ էլ հայ ֆուտբոլիստը խփել է Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



