Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է նախագահի դեմ երկու մահափորձ կանխելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի գլխավոր դատախազությունը կանխել է երկրի նախագահ Աբդուլ Ֆաթահ Հալիլ Աս-Սիսիի դեմ երկու մահափորձ, հայտնել է գլխավոր դատախազ Նաբիլ Սադեկը, փոխանցում է Elwatannews–ը։
Սադեկի խոսքով Աս- Սիսիի սպանությունը ծրագրել էին երկու ահաբեկչական խմբեր, որոնցից մեկի բազան Սաուդյան Արաբիայում է։
Նախագահի դեմ մահափորձը պետք է իրականացվեր Մեքքա նրա այցի ժամանակ։
Սադեկը ճշգրտել է, որ չարագործները պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրել այն հյուրանոցում, որտեղ կարող էր իջեւանել Աս-Սիսին։
Մեկ այլ տեղեկությունով, նախագահին ծրագրում էր սպանել մի մահապարտ կին; Այդ գործերի շրջանակում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ոմանք իբրեւ արդեն խոստովանական ցուցմունք են տվել։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



