Չինաստանում նախկին պաշտոնյային ցմահ ազատազրկել են 10 մլն դոլարի չափով կաշառք ստանալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Շենսի նահանգի հողային ու բնական ռեսուրսների վարչության նախկին ղեկավար Վան Դենցզին ցմահ ազատազրկվել է 9․67 մլն դոլարի չափով կաշառքի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախկին պաշտոնյայի դատավճիռը կայացրել է Լանֆան քաղաքի դատարանը՝ որոշելով, որ Վան Դենցզին չարաշահել է իր ծառայողական դիրքը եւ 2003-2013 թթ․ ժամանակահատվածում կաշառք ստացել։
Նրան նաեւ ցմահ զրկել են քաղաքական իրավունքներից, իսկ նրա անձնական ունեցվածքը բռնագանձվել է։
Վան Դենցզին սեպտեմբերին հեռացրել են Չինաստանի Կոմկուսից՝ կուսակցական կանոնների խախտման համար։
Չինաստանում Սի Ցզինպինի պոշտանավարման ընթացքում կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար է սկսվել։ 2012-ից սկսած հազարավոր չինովնիկներ են պատժվել կուսակցական կանոնների խախտման ու կոռուպցիայի համար։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



