Պուտինն ու Օբաման կարճ զրուցել են Պերուում ԱԽՏՀ գագաթնաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կարճ զրուցել են Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, որը Պերուում է անցնում։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Աշխատանքային նիստի սկզբում ողջունեցին իրար ու շատ կարճ զրուցեցին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Լիմայում անցնող գագաթնաժողովը միջազգային վերջին խոշոր միջոցառումն է, որին Օբաման մասնակցում է որպես ԱՄՆ նախագահ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարումը կսկսի 2017-ի հունվարի 20-ից։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



