Էմիրություններից մի գործարար ավտոմեքենայի համար էքսկլյուզիվ համարանիշ է գնել 8․45 մլն դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբու Դաբիում կայացած աճուրդի ժամանակ Էմիրություններից մի գործարար իր ավտոմեքենայի համար գնել է «1» գրանցահամարով էքսկլյուզիվ համարանիշ՝ վճարելով 8․45 մլն դոլար, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես պատրաստ էի ցանկացած գումար վճարել այդ համարանիշի համար։ Ես հաճախ եմ նման աճուրդների մասնակցում, որպեսզի ամենահազվագյուտ համարները ստանամ ամենաբարձր դրույքներով»,- ասել է 32-ամյա գործարար Աբդուլա ալ Մահրին Gulf News պարբերականին։
Աճուրդում վաճառվել են 26․9 մլն դոլար ընդհանուր արժողության համարներ։ Էմիրություններից եւս երկու գործարարներ ձեռք են բերել «7» ու «50» համարանիշները ՝ վճարելով համապատասխանաբար 3․65 ու 1․85 մլն դոլար։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



