Սիրիայի արտգործնախարարը մերժել է Հալեպում ինքնակառավարման գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը լիովին մերժում է Հալեպի՝ բանակի կողմից պաշարված արևելյան շրջաններում ինքնակառավարման գաղափարը՝ հայտնում է RIA Novosti-ն։ Այս մասին արտգործնախարարն ասել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիս ժամանակ։
«Բանակցություններին Ստաֆան դե Միստուրան առաջարկել է ինքնավարություն ստեղծել Հալեպի արևելքում, որը կգտնվի ընդդիմադիր ուժերի իշխանության տակ։ Նման գաղափարը լիովին մերժվում է։ Դա կլինի մեր ազգային ինքնիշխանության խախտում և ահաբեկչության խրախուսում»,-ասել է նա։
Մուալեմը նաև հավելել է, որ միջազգային արենայում դրական տեղաշարժեր է տեսնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



