Թրամփի պաշտոնակալությունից հետո Օբաման ընտանիքի հետ կմեկնի արձակուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել Է, որ պլանավորում Է պետության ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո արձակուրդ ուղեւորվել կնոջ հետ եւ ժամանակ անցկացնել դուստրերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջիկա երկու ամսի իմ պլանները, իհարկե, աշխատանքս ավարտելն Է, իսկ հետո Միշելի հետ արձակուրդ մեկնել եւ հանգստանալ, ժամանակ անցկացնել իմ դուստրերի հետ, ինչ-որ բան գրել եւ խորհրդածել»,-ասել Է ամերիկացի առաջնորդը՝ նոյեմբերի 20-ին ելույթ ունենալով Լիմայում կայացած մամուլի ասուլիսում:
Դոնալդ Թրամփը նախագահական լիազորությունները պետք Է ստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լուսանկարը` AFP
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



