Ջեյմս Ուորլիքը վայր կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դեկտեմբերի 31-ին ես վայր կդնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել ԱՄՆ պետդեպարտամենտում»,- նշել է նա:
Ուորլիքը հայտնել է, որ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում աշխատելու է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում` որպես ԱՄՆ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության և հանրային քաղաքականության պատասխանատու:
Նա զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013 թվականից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



