Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքագետն առաջիկայում չի կանխատեսում ԱՄՆ կողմից ղարաբաղյան հարցում ակտիվություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նորընտիր Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ղարաբաղյան հարցի վերաբերյալ ԱՄՆ կողմից որեւէ փոփոխություն չի ակնկալում:

«Լինելով Մինսկի խմբի համանախագահող կողմերից մեկը՝ ԱՄՆ-ն,  ըստ էության, պետք է շարունակի այդ նույն գործունեությունը, իսկ Թրամփի վարչակազմը, բնականաբար, պետք  է որոշակի մոտեցում ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցի շուրջ: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն մոտ ապագայում որեւէ ակտիվություն կցուցաբերի, հանդես կգա ինքնուրույն նախաձեռնութամբ,  քանի որ նոր վարչակազմին ժամանակ է անհրաժեշտ այդ խնդրին ծանոթանալու համար: Կարծում եմ՝ այս առումով բանակցային գործընթացը կշարունակվի այնպես, ինչպես որ եղել է: Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ ամերիկացիները,  կարծես թե, կարեւորում են սահմանամերձ շրջաններում  մշտադիտարկման իրականացման անհրաժեշտությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ Հարավային Կովկասի խնդիրներն այդքան էլ կարեւոր դեր չունեն:

«Թրամփի կողմից նախընտրական պայքարի ընթացքում այդքան էլ ուշադրություն չի հատկացվել Հարավային Կովկասի խնդիրներին, այսինքն՝ կարելի է  ենթադրել, որ նրա խորհրդականները կարեւոր չեն համարում այս տարածաշրջանը ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, առաջնային նշանակություն չեն տալիս: Չպետք է մոռանալ նաեւ, որ  Հարավային Կովկասը ներառվեց ԱՄՆ քաղաքականության շրջանակում 90-ականների կեսերին, երբ իշխանության էին դեմոկրատները: Կարծում եմ՝ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասին կանդրադառնա Ռուսաստանի հետ հարա բերությունների համատեքստում»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիք