Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի նախկին ղեկավարը հայտնել է փրայմերիզի առաջին փուլում պարտությունից հետո, որի ընթացքում որոշվում էր Հանրապետականների կուսակցությունից առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն:
Ըստ DW-ի՝ Սարկոզին երրորդ տեղում է հայտնվել եւ ընդունել պարտությունը: «Ինձ չհաջողվեց համոզել ընտրողների մեծամասնությանը»,- ասել է նա:
Նիկոլա Սարկոզին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին եւ ԱԳ նախկին նախարար Ալեն Ժյուպեին՝ երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ: Նա նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին նախանշված փրայմերիզի երկրորդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



