Կիպրոսի հարցով բանակցությունները փակուղի են մտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիպրոսի միավորման շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Քննարկումների հերթական փուլն անցկացվում էր Շվեյցարիայում: Այս մասին հաղորդում է DW-ն:
Կիպրոսի ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի խոսքով, ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող բանակցությունները՝ ուղղված հույն եւ թուրք կիպրացիների միջեւ վերահսկողության գոտիների բաժանմանը, որեւէ որոշակի արդյունքի չեն հանգեցրել: «Դա ոչ ոքի ձեռնտու չէ: Մենք դժգոհ ենք արդյունքներից»,- հավելել է Խրիստոդուլիդիսը:
ՄԱԿ-ի հայտարարության համաձայն՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաեւ թուրք կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակընչին, «չնայած բոլոր ջանքերին», չկարողացան հաղթահարել տարածքային հարցի շուրջ տարաձայնությունները: Հետագա բանակցությունների ճակատագիրն անհայտ է:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



