Lufthansa ավիաընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 800 չվերթ կչեղարկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Lufthansa ավիաընկերությունը նոյեմբերի 23-ին օդաչուների գործադուլի պատճառով 876 չվերթ կչեղարկի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
Ավիափոխադրողը հստակեցրել է, որ նախապես մոտ 3 հազար չվերթ էր պլանավորված, որոնցից կիրականացվեն 2124-ը:
Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուների Cockpit պրոֆմիությունը հայտարարել է չորեքշաբթի Lufthansa-ի եւ նրա դուստ ընկերության՝ Eurowings-ի օդաչուների հերթական գործադուլի անցկացման մասին:
Աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլը կտեւի մեկ օր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



