Ադրբեջանական մանաթը շարունակում է անկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ազգային արժույթը` մանաթը` կապված նավթի գների էժանացման հետ շարունակում է անկում ապրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Նոյեմբերի 23-ին ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7146 մանաթ:
Նոյեմբերի 22-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,7091 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



