Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵԽ նիստը հարուստ կլինի սկանդալներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը, իսկ վաղը քվեարկության կդրվի ԵՄ–Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևը:
 
Ի դեպ, ԵԽ ձախերի այս ձեռնարկն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը, և շատ հավանական է, որ բանաձևը ոչ միայն արագ, այլև մեծ աղմուկով հաստատվի: Մասնավորապես՝ սպասվում է, որ քննարկումների ընթացքում խիստ քննադատություն հնչի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո՝ թուրքական իշխանության սկսած «վհուկների որսի» վերաբերյալ, որ տարածվել է զինվորականների, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների, լրագրողների և գրողների վրա: Չեն անտեսվի նաև ընդհանրապես մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունները, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր:
Այսպիսով, հնարավոր է, որ առանձին պատգամավորներ ոչ միայն չբավարարվեն ԵՄ–Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևով, այլև բարձրացնեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, քանի որ, ի պատասխան Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում տեղ գտած խիստ քննադատությունների, ԵԽ նախագահ Մարտին Շուլցի և զեկուցող Քեթի Փիրիի հասցեին Թուրքիայից եղան շատ կոշտ և ցինիկ արձագանքներ:
 
Ի դեպ, ԵԽ չորսօրյա նիստը խոստանում է սկանդալային լինել նաև այլ առումով. նոյեմբերի 23–ին քննարկման կդրվի ոչ միայն Սիրիայի հիմնահարցն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման խնդիրը, այլև «ԵԽ ռազմավարական կոմունիկացիաներն ընդդեմ երրորդ կողմի քարոզչության» վերտառությամբ մի բանաձև, որ Ռուսաստանին է վերաբերում: Ընդ որում, այս պահին արդեն, կարելի է կռահել քննարկումների լարման աստիճանը, քանի որ փաստաթղթում «ռուսական թշնամական քարոզչությունն» ու դրանից առաջացող վտանգները Եվրոպայի համար հավասարվում են «Իսլամական պետությունից» ակնկալվող վտանգներին: Ընդ որում, ամենաթշնամական քարոզչությունը վերագրվում է հայտնի Sputnik գործակալությանը, որին օրերս էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվել և RT հեռուստաընկերությանը:
 
Ու թեպետ առանձին փորձագետներ ու ԵԽ պատգամավորներ պնդում են, թե ոչ մի լավ բանի չի հանգեցնի ռուսական մեդիան ԴԱԻՇ–ի հետ զուգահեռելը, ԵԽ–ում պատրաստվում են թշնամական քարոզչության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծել՝ առնվազն 1 մլն եվրո բյուջեով, ընդլայնել Euronews–ի հեռարձակման շառավիղը ողջ աշխարհում, ինչպես նաև՝ ավելացնել դրա ֆինանսավորումը:
 
Ահա և՛ս մի խնդիր, որ գոնե Ստրասբուրգում հերթական անգամ տհաճ իրավիճակի մեջ կդնի մեր պատվիրակությանը…
 
 
Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել