Ստեփանակերտում հաղթեց գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍտեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը՝ Սուրեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետը ստացել է 10 686 ձայն: Մյուս թեկնածուն՝ Արիս Գրիգորյանը ստացել է 3303 ձայն:
Ստեփանակերտում 37455 ընտրողից ընտրություններին մասնակցել է 15434 քաղաքացի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Արցախի 207 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ:



