ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին այն բանից հետո, երբ Փհենյանը համաշխարհային համայնքին սադրել է հերթական՝ արդեն հինգերորդ միջուկային փորձարկումներով։
ՄԱԿ ԱԽ դիվանագետներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը մի շարք առարկություններ է ներկայացրել այդ բանաձեւի դեմ, բայց ըստ ամենայնի, չի խոչընդոտի այս փաստաղթղթի ընդունմանը քվեարկության ընթացքում, որը ծրագրված է հաջորդ շաբաթ, հայտնում է DW-ը։
Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է նախեւառաջ ածխի արտահանման սահմանափակմանը Հյուսիսային Կորեայից Չինաստան, որը Փհենյանի հիմնական առեւտրային գործընկերն է։ Դրա հետեւանքով Հյուսիսային Կորեան կզրկվի տասնյակ միլիոն դոլարից։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



