Աշխարհի գավաթ. հայ շախմատիստների մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏԲաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում իրենց ելույթները շարունակում են Հայաստանի հավաքականի երեք անդամները՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:
Երկրորդ տուրում հայ շախմատիստների մրցակիցները հայտնի են. Լևոն Արոնյանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արիշչենկոն է, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Ֆրանսիայի շախմատիստ Մաքսիմ Լագրավը, իսկ Հրանտ Մելքումյանինը՝ Կուբան ներկայացնող Լայներ Դոմինգեսն է:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: