Իսրայելում հրդեհների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի մեծությամբ երրորդ քաղաքից` Հայֆայից, տարհանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնական հրդեհների պատճառով:
Վկայակոչելով AP-ն, հրդեհները սկսվել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող Նեվե-Շալոմ բնակավայրից դեռևս նոյեմբերի 22-ին, սակայն կրակը շարունակվել է տարածվել: Նոյեմբերի 24-ին արդեն Հայֆայի իշխանությունները 50 հազար մարդու տարհանման որոշում են կայացրել:
Կրակի դեմ պայքարի գործում ներգրավվել է նաև իսրայելական բանակը: Բնական աղետի դեմ պայքարի գործում մի շարք պետություններ Իսրայելին օգնություն են առաջարկել, այդ թվում` Կիպրոսը, Խորվաթիան, Թուրքիան և Ռուսաստանը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



