Վաղը մեկնարկում է ԱԺ ութերորդ նստաշրջանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՎաղը՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը:
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում, որը նիստի սկզբում դրվելու է քվեարկության, ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր:
Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 41 միջազգային պայմանագիր:



