Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով դեկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այցի շրջանակում Յըլդըրըմը նախ առանձին հանդիպում կունենա Մեդվեդևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետին կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այցի շրջանակում Յըլդըրըմը կլինի նաև Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:
Յըլդըրըմի այցը Ռուսաստան կավարտվի դեկտեմբերի 7-ին:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



