Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավիճակային ընդդիմություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2016-ի ավարտին ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հերթական անգամ ակտիվացել են խոսակցությունները իշխանափոխության մասին։ Նման հռետորաբանության պակաս հայաստանյան ընդիմադիր դաշտը երբեք էլ չի ունեցել, սակայն որպես կանոն միայն նախընտրական շրջանում է առավել մեծ թափ ստանում ընդդիմադիր քննադատական պաթոսը։

Անշուշտ, քաղաքական գործընթացներում պոպուլիզմի որոշակի չափաքանակը օրինաչափություն է և տրամաբանական է, սակայն հայաստանյան ընդդիմության պարագայում, հատուկենտ բացառություններով, պոպոլիզմը վերածվել է հիմնական քաղաքական գծի։ Ըստ էության իշխանափոխության և ռեժիմի խուճապի մասին բոլ;որ խոսակցությունները պոպուլիզմից այն կողմ չանցան։ Սակայն բացի սրանից  ընդդիմադիր դաշտն ուներ և ունի առավել խորը և արմատական խնդիրներ։

 Խնդիրն այն է, որ ներկայիս հայաստանյան վարչակարգն ու քաղաքական համակարգը չունի այլընտրանք։ Ընդ որում այդ այլընտրանքը ոչ թե սկզբունքորեն հնարավոր չէ, այլ պարզապես չի հայտնվում ասպարեզում։ Հասկանալի է, որ ներկայիս վարչակարգի այլընտրանքը պետք է ձևավորվի հենց ընդդիմադիր դաշտից։ Սա թերևս ամենալուրջ խնդիրներից մեկն է, որի արդյունքում գրեթե հույսեր չկան, որ առաջիկայում մենք կունենանք իրական ու կազմակերպված ընդդդիմադիր բևեռ, որը բնականաբար ընդհանուր քաղաքական դաշտի ձևավորումը առավել կառուցողական հիմքերի վրա կդնի։

Նման ընդդիմամդիր բևեռի բացակայության պայմաններում քաղաքական գործընթացները ինքնաբերաբար տեղափոխվում են ներկա իշխանությունից ազատվելու, Սերժ Սարգսյանիվարչակարգը փլուզելու և այսօրինակ հռետորաբանության դաշտ։ Սակայն նույն այդ ուժերը ըստ էության  որևէ հստակ ծրագիր չունեն անգամ իշխանափոխության պարագայում, քանի որ պարզ չէ, թե ինչ կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հետ, եթե ենթադրենք վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական տա և հեռանա քաղաքական գործունեությունից։ Ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտի որևէ ուժ  չունի համապատասխան տեսլական, ծրագիր և ռազմավարություն՝ իշխանափոխության դեպքում։ Ակնհայտորեն նման պայմաններում այս մասին խոսակցությունները ճառերից այն կողմ չեն անցնում և չեն էլ կարող անցնել։

Ի դեպ հարկ է նշել որ մոտ ապագայում էլ այս իրավիճակում որևէ փոփոխություն  չի ակնկալվում, քանի որ առաջիկայում ոչ իշխանական կուսակցությունները զբաղված են լինելու առավելագույնը խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարելուն ուղղված ջանքերով, որը բնականաբար չի կարող համարվել  կուսակցության ռազմավարություն։ Արդյունքում մենք ունենալու ենք ԱԺ-ում հայտնված կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք մեծ հաշվով այդպես էլ լուրջ  քաղաքական գործոն չեն դառնալու։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով